1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136345.6 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » «Վազգեն Մանուկյանը շատ հեռու է կայունություն ապահովելուց». Տաթև Հայրապետյան (տեսանյութ)
Գլխավոր Նորություններ

«Վազգեն Մանուկյանը շատ հեռու է կայունություն ապահովելուց». Տաթև Հայրապետյան (տեսանյութ)

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը:

-Տիկին Հայրապետյան, Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջում արդեն եկեղեցին։  Ձեր կարծիքով` պե՞տք է վարչապետը հետևի հոգևոր առաջնորդների հորդորին։

-Ես նախ նշեմ, որ հարգանքով եմ վերաբերվում մեր հոգևոր առաջնորդների հրապարակած կարծիքին։ Բայց և այնպես կարծում եմ, որ իրավիճակը, այսինքն, բոլոր մեր հորդորների ու կոչերի, անկախ մեր վերաբերմունքից գլխավոր նպատակը պետք է լինի երկրի կայունությունը։ Ինչի՞ եմ սա ասում։ Որովհետև ինձ համար որպես ՀՀ քաղաքացի և մարդ, որը պատմություն գիտի, բոլորն ու ամեն ինչը անցողիկ են։ Անցողիկ է և իշխանությունը, և ընդդիմությունը։ Բայց մնայուն է այն, ինչ թողնում են իրենցից հետո, մնայուն է պետությունն ու պետականությունը։

Ուստի, մեր գերակա շահը պետք է լինի հիմքում դնելով երկիրը, պետությունն ու պետականությունը։ Մնացյալը ածանցյալ են, մնացյալը կարող են քննարկվել, կարծիքները բախվեն, հակասական տեսակետներ լինեն։ Բայց եթե հիմքում դրված է այն, թե ինչ է կարևոր պետության ու պետականության համար, շատ բան կփոխվի։ Ինչու՞ եմ սա նշում, որովհետև մենք այսօր շատ բարդ պրոցեսի միջով ենք անցնում։ Կոպիտ ձևակերպեմ, այն, ինչ երբեմն երևում է Երևանում, այն չէ, ինչ կա իրականում։ Որովհետև իրադարձությունները շատ հաճախ ծավալվում են Երևանից դուրս։ Եվ այսօր մեր տարբեր մարզերում, որոնք դարձել են սահմանամերձ, կարևորագույն խնդիրներ են լուծվում ու քննարկվում։ Եվ այդ խնդիրների լուծման համար կարևոր է պետության կայունությունը։

-Կաթողիկոսների հորդորը նպաստու՞մ է պետության կայունությանը։

-Ես, երևի, լավ կլինի մեկնաբանություն չանեմ՝ հենց ելնելով նրանից, որ պետությանը պետք է կայունություն և ցանկացած խոսք, առավել ևս իշխող խմբակցության ներկայացուցչի խոսք, կարող է տարակարծությունների ու թյուր մեկնաբանությունների տեղիք տալ։

-Բայց այդ խոսքը մասնակցությու՞ն է քաղաքականությանը կաթողիկոսների կողմից, էլ չասեմ Կիլիկիո կաթողիկոսի կողմից։

-Ես կարծում եմ` այսպես թե այնպես տարբեր ժամանակներում փորձել են իրենց դիրքորոշումները հայտնել։ Միգուցե ինչ-որ ժամանակահատվածում դա բխել է ժողովրդի դիտարկումներից, միգուցե ժողովուրդն ավելին է սպասել, քան հնչել է։ Ես դժվարանում եմ ասել և կարծում եմ, որ իսկապես եթե մենք խոսում ենք փոխադարձ ինստիտուցիոնալ հարգանքի մասին, որպես կայունության երաշխիք, պետք է զերծ մնալ ավելորդ որակումներից։ Իրենք կարևոր են համարել հնչեցնել այս խոսքը և հնչեցրել են։ Դա ընդունվում է ի գիտություն, բայց ինձ համար և քաղաքական թիմի համար, ինչպես բամիցս շեշտվել է, առաջնահերթը կայունությունն է ու պետականությանը միտված քայլերը նման բարդ վիճակում։

-Վազգեն Մանուկյանն այսօր հայտարարել է, որ 16 քաղաքական ուժերի իշխանափոխության պահանջով շարժումը պարտության խարանը մեր վրայից մաքրելու շարժում է։ Դուք պատկերացնու՞մ եք, թե իրենք ինչպես են մաքրելու այդ խարանը։

-Նախ ցանկանում եմ անդրադառնալ այդ թեմային, որնքան էլ ինձ համար անձնապես և մասնագիտական առումով շատ բարդ է։ Այո, մենք անհաջողություն ենք կրել, բայց առավոտից երեկո ես դա չեմ ասում այն տեսանկյունից, որ մենք չենք պարտվել կամ այնքան էլ չենք պարտվել, ուղղակի բավականին բարդ իրավիճակում ենք հայտնվել տարբեր պատճառներով։

Փոխադարձ մեղադրանքների և մեղավորների փնտրտուքը շատ կարող է լինել, բայց ինձ համար մի պարզ ճշմարտություն կա՝ որքան էլ մենք ինքնաքննադատությամբ զբաղվենք պատճառաբանված կամ չպատճառաբանված, ես տարիներ շարունակ գիտեմ, թե ինչ է խոսվել Ադրբեջանում, և ինչ դիսկուրս է ծավալվել Ադրբեջանում։ Եվ ինչպես են այդ երկրում նախապատրաստվել պատերազմին ոչ միայն բանակով, այլև հոգեբանորեն։ Եվ մեր հայտարարած փոխզիջումները երբեք արձագանք չեն գտել Բաքվում։ Ինձ համար սա պարզ ճշմարտություն է։

Արդյոք Բաքուն հաղթանակ է տարել, իրենք փորձում են մաքսիմալ այդպես ներկայացնել։ Բայց եթե մենք վերացարկվենք մեզանից և ավելի օբյեկտիվորեն նայենք իրավիճակին, իրենց նպատակներին և ոչ միայն իրենց, այլև իրենց հովանավորող Թուրքիայի նպատակներին, ապա պատկերը մի փոքր այլ կլինի։ Բայց մենք այդ անհաջողության կրողն ենք, և դժվար է նման վերլուծություններ անել։ Ինչ վերաբերվում է խարաններ վերացնելուն, ես դեմ եմ նման կատեգորիկ ձևակերպումներին, հետո էլ չեմ հասկանում, թե ինչ ճանապարհներ են գտնում դրա համար՝ գնում են նոր պատերազմի, առաջարկում են զարգացման ծրագրեր, ունե՞ն այլ տեսլական։ Եվ այն անհատները և ուժերը, որոնք մեզ շարունակ մեղադրում են հակասական հայտարարություններ անելու մեջ և դա էլ են համարում ձախողումների պատճառ, հաշված օրերի ընթացքում այնքան հակասական հայտարարություններ են արել, որ մեկնաբանություններն ավելորդ են։

Մանրամասները տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

Թուրքիայում 40 մարդու կալանագիր են տվել խռովարարների հետ կապերի կասկածանքով

Անի Գրիգորյան

Ներկայացուցիչների պալատի անդամները Բայդենին կոչ են արել վերանայել Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը

Նատա Հարությունյան

Կոնգրեսականը բացատրություն է պահանջել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանից հակահայկական հայտարարության համար

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին