-10 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127648 By Google Analytics 21.01.2021
Գլխավոր » Բուժաշխատողները եւ հանուն ռասայական արդարության մարտիկները հայտարարվել են «Տարվա պահապաններ»
Այլ Լուրեր

Բուժաշխատողները եւ հանուն ռասայական արդարության մարտիկները հայտարարվել են «Տարվա պահապաններ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ամերիկյան Time հանդեսը «Տարվա պահապաններ» կոչում Է շնորհել բժշկական աշխատողներին, որոնք նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի առաջավոր դիքերում են, ԱՄՆ-ի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիին, ինչպես նաեւ հանուն ռասայական արդարության պայքարի արշավների կազմակերպիչներին:

Այդ մասին հրատարակությունը հայտնել Է դեկտեմբերի 10-ին: Հանդեսի խմբագրությունը նշել Է, որ COVID-19-ի դեմ պայքարի առաջավոր դիրքերում գործող ամբողջ աշխարհի բժշկական աշխատողներն անձնվիրությամբ եւ քաջությամբ ցուցադրեցին «ինչպես բժշկության, այնպես Էլ ժողովրդավարության – հավասարության հիմնարար սկզբունքի» կարեւորությունը: Ֆաուչիի գործունեության մեջ հրատարկությունը նշել Է ոչ միայն նրա անմիջական մասնագիտական վաստակը գլխավոր վարակաբանի պաշտոնում, այլեւ այն տեղեկատվական պայքարը, որը նա վարել Է ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ վիճարկելով համավարակի մասին նրա ներկայացրած տվյալները:

Հանուն ռասայական արդարության ակտիվիստների թվում Time-ի խմբագրությունն առանձնապես ընդգծել Է ֆրանսուհի Ասսա Տրաորեին եւ ամերիկուհի Փորչ Բենեթ Բեյին: Տրաորեն գլխավորում Է իր եղբայր Ադամա Տրաորեի՝ թխամորթ ֆրանսիացու հիշատակի հասարակական կազմակերպությունը, որը 2016 թվականի հուլիսին մահացել Է ժանդարմների կողմից ձերբակալվելուց հետո մինչ օրս չպարզված հանգամանքներում: Իսկ Բենեթ Բեյը դարձել Է ԱՄՆ-ի Քենոշե քաղաքում (Վիսկոնսինի նահանգ) օգոստոսյան բողոքների առաջնորդներց մեկը, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ աֆրոամերիկացի Ջեյքոբ Բլեյլքը ձերբակալման ժամանակ ոստիկանների կողմից ծանր վիրավորվել Է: «Իմ նպատակն ապագան Է, դարձնել այնպես, որպեսզի մեր երեխաները, նրանց երեխաները եւ նարնց երեխաների երեխաները երբեք չապրեն (անցյալ) սերունդների նզովքները»,- մեջբերում Է հանդեսը ամերիկացի ակտվիստուհու խոսքը: Time-ը նաեւ Էրիկ Յունային՝ ԱՄՆ-ի Zoom Video Communications ընկերության հիմնադրին, ընկերություն, որը Zoom տեսակոնֆերանսների ծառայության գործարկուն Է, հայտարարել Է «Տարվա գործարար»: «Երբ COVID-19-ը շրջեց մեր կյանքը, մի հարթակ աշխարհը պահեց աշխատանքային վիճակում եւ մեզ օգնեց մնալու կապի մեջ»,- նշել են հրատարակության լրագրողները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին