1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136361.6 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » «Մի փոքր բարդ է ընկալել հոգևորականի՝ պատարագ չմատուցելը, երբ քո ժողովրդի մեջ, հնարավոր է, կա նաև գող ու ավազակ»․ Արտակ Մանուկյան
Այլ Լուրեր

«Մի փոքր բարդ է ընկալել հոգևորականի՝ պատարագ չմատուցելը, երբ քո ժողովրդի մեջ, հնարավոր է, կա նաև գող ու ավազակ»․ Արտակ Մանուկյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Newarmenia-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը

-Ի՞նչ է սպասվում մեր տնտեսությանը։ Պատերազմներից հետո, հատկապես՝ պարտված, կարծես տնտեսական կյանքի վատթարացումներն անխուսափելի են, իսկ ձմեռը մտնում է իր իրավունքների մեջ։

-Ակնհայտ է, որ չնայած կորոնավիրուսով պայմանավորված ողջ աշխարհում, այդ թվում՝ նաև Հայաստանում առկա է բավականին մեծ անորոշություն, որը խորացավ երկրորդ ալիքից հետո, և իհարկե վակցինացիայի մասով որոշակի քայլեր տեսանելի են, բայց տեսնում եք, որ ամբողջ աշխարհում այդ անորոշությունը կա։ Հայաստանում այդ անորոշությանը գումարվեց ապատիան, այսինքն, անորոշություններ և մի փոքր էլ ավելի անվտանգային առումով մարտահրավերներ, որի արդյունքում սա իր անդրադարձն ունենում է տնտեսական խնդիրների սրացման ու ցցուն դարձնելու մասով։ Հիմա եթե մենք խոսենք թվերի լեզվով, եթե միայն տնտեսական պատկերը նայենք, Վիճակագրության կոմիտեն հրապարակեց հունվար-հոկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը, որով մինչև 6,7 տոկոս անկում է գրանցվել։ Եվ տարվա գնահատականն այն է, որ կլինի 7,5-ից 7,9-ի շրջանակներում։ Դուք գիտեք, որ ԱԺ-ն երեկ ընդունեց 2021-ի պետական բյուջեն, որն իր թերություններով հանդերձ,-իսկ թերություններն այն էին, որ այստեղ ծախսերի վերաբաշխումների կարիք կա, չմոռանանք, որ ծախսերի վերաբաշխումն անվերջ գործընթաց է,-բայց 2021 թվականի համար կանխատեսում է 3,2 տոկոս։ Այսինքն, հեռանկար վիճակը շտկելու կա։ Փորձեմ մի հատ էլ համեմատություն անել, զուգահեռաբար այսօր փողոցում տարբեր արհեստավարժների ծառայություն մատուցելու տեսանկյունից ասեմ, որ այդ արհեստավարժների կառավարության որոշ անդամներ, որոնք այսօր տարատեսակ գրառումներ կամ քայլեր են առաջարկում, 2009-ին երբ աշխարհում շատ ավելի թեթև ազդեցության ճգնաժամ էր, Հայաստանը գրանցեց 14,1 տոկոս անկում, և հաջորդ տարի, որը պետք է վերականգնողական լիներ, որովհետև ինչքան խորն է անկումը, այնքան քիչ ջանք է պետք վերականգնելու համար, ընդամենը 2,2 տոկոս աճ գրանցեց։ Սա ինչի՞ մասին է խոսում, որ այնուամենայնիվ, Հայաստանում կա այդ պոտենցիալը և այդ պոտենցիալը պետք է նշել, որ ստվերային տնտեսության նվազման խաղի կանոնների ֆոնին այն բոլոր աղետները, որ կարող էր վիճակվել Հայաստանին 2020-ին, բայց այնուհանդերձ կյանքը շարունակվում է, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր տնտեսությունն ավելի դիմակայուն դարձնենք, և պետք է ասեմ, որ դրա նշույլները կան։

-Պարոն Մանուկյան, մեր տնտեսության մեջ որոշակի դեր ունեի՞ն այն գրավյալ տարածքները, որոնք նորից անցան Ադրբեջանին։

-Իհարկե, բացի նրանից, որ դրանք մեր կենսական նշանակության տարածքներից էին, և յուրաքանչյուր հայի համար տեղի ունեցածն անձնական ողբերգություն ու վիշտ էր, այս տարածքներում բացի գյուղատնտեսական ու էներգետիկ նշանակությունից, դրանք նաև զբոսաշրջության վայր էին, որտեղ մեր քաղաքացիները հանգիստ էին անցկացնում։ Նաև ցորենի մասով ասեմ, որ այն որոշակիորեն Արցախից էր գալիս, այս մասով ռիսկերը մեծանում է։ Բայց եթե անաչառ գնահատենք, այդ ռիսկերը խորքային են Հայաստանում, որովհետև մենք ունենք 40 տոկոսից ավելի վարելահողեր, որոնք որևէ կերպ չեն մասնակցում տնտեսական շրջանառությանը։ Այսինքն, պոտենցիալ որպեսզի մենք այս ռիսկերը կարողանանք դիվերսիֆիկացնել, առկա է։ Մնում է, որ մենք այդ ինստիտուտները գործեն և էլ ավելի քրտնաջան աշխատեն, և ես նկատում եմ, որ տարատեսակ հորդորներ են հնչում այդ ինստիտուտների մասով։ Այդ ինստիտուտները որևէ կառավարող ուժի սեփականությունը չեն, դրանք պետականության միտված ինստիտուտներ են, և դրանց անխափան աշխատանքն է, որ բերի նրան, որ մեր պետությունը դուրս գա այդ ճգնաժամից։ Ինձ համար մի փոքր հասկանալի չէ, երբ մեր ընդդիմադիր գործընկերները խոսում են պետության կարևորության մասին, բայց մենք ունենում ենք վարկային համաձայնագրեր, որոնք այլ հավասար պայմաններում եթե չընդունեինք, չընդունեինք այդ 16 միլիոն եվրոյանոց վարկային պայմանագիրը, ուղղակի պետությունն էր վնաս կրելու, և այս ընդունմանը նրանք որևէ կերպ չեն աջակցում։ Եթե նպատակը պետականությունն է, դա ենթադրում է ջանքեր։

-Ընդդիմադիրներն ասում են, որ Արցախի որոշ տարածքների կորուստը, սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը կարող են կործանել Փաշինյանի ոչ միայն քաղաքական, այլև անվտանգային գոյությունը։ Կարճ ասած, Փաշինյանի կյանքը մազից է կախված։ Ի՞նչ կասեք այսպիսի մարգարեության մասին։

-Ինձ թվում է, որ իրենք երևի կոնկրետ ծրագրեր ունեն, որ այդպես հստակ ասում են։ Ի դեպ այդ կոնկրետ ծրագրերը կարծես թե նաև գծագրված են, որովհետև ես ինքս տեսա, որ մինչև այդ փաստաթղթի հրապարակումը արդեն իսկ ֆեյսբուքյան գրառումներով նախապատրաստվեց, և կարծես թե ինչ-որ մեկը սպասում էր հրահանգի, ու կառավարության մոտ արդեն իսկ կանգնած էին ուժեր, որոնք, դուք տեսաք, շատ ագրեսիվ էին տրամադրված, և հետագայում նաև ԱԱԾ հաղորդագրությունը մեծապես դա ցույց տվեց, դրանք այն ուժերն էին, որոնց կյանքում բան չի փոխվել, նույն օրակարգն ունեին ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հիմա։ Եվ նրանք ժողովրդի մի հատվածի ցասումն ուղղորդելով, տեսաք, որ նաև ԱԺ-ն գրոհեցին, այսինքն, երկու հիմնական գլուխները պետության, ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձի գործողություն իրականացրեցին։ Պատահական չէ, որ նման կարգի մտքեր ու որոշակի գործողություններ ենթադրող կոչեր են հնչեցվում, այդ թվում՝ ժողովուրդը կհոշոտի և այլն։ Սա կարծում եմ հենց այն ներքին անկայունությունն է, որը տնտեսական կյանքին հավելյալ անորոշություններ է բերում։ Եթե մենք հետաքրքրված ենք պետականության պահպանմամբ, ապա պետք է փորձել պետությունը ցնցումներից ու բռնության գործիքակազմից զերծ պահել։

-«Գազազած ժողովուրդ» և «հոշոտող ժողովուրդ» արտահայտությունների հեղինակ Վազգեն Մանուկյանի մասին երեկ Գագիկ Ծառուկյանը ասել է, որ նա ունի ճգնաժամային իրավիճակից երկիրը դուրս բերելու փորձ։ Դուք Վազգեն Մանուկյանին երկիր կվստահեի՞ք։

-Իմ վստահելն այստեղ երկրորդական է։

-Գագիկ Ծառուկյանը վստահում է, ինքը Ձեզ նման պատգամավոր է։

-Հասկանում եմ։ Բայց մենք ընդամենը որպես ՀՀ քաղաքացի ունենք մեկ ձայնի քվե։ Ես վստահում եմ ու կվստահեմ այն մարդուն՝ անկախ կուսակցական պատկանելությունից, որին կվստահի ժողովուրդը իր քվեով։ Մենք տեսնում ենք նրանց կոչերը, նրանց հետևորդների քանակը։ Ի դեպ, հաճախ են մեզ ասում՝ դուրս եկեք փողոց, դուք տեսաք, որ ես ոտքով եկա այստեղ։ Կարող եմ վստահեցնել, որ նույն ձևի այցելում ենք մարզեր, տեսնում ենք քաղաքացիներին, որոնք իրենց ցավերն ունեն, և որոնց ապրումակցում ենք, բայց, այնուհանդերձ, քաղաքացին շատ ավելի հեռատես է և նկատում է այն սպառնալիքները, որոնք ծառացած են մեր երկրի առջև։ Վստահ եմ, որ երբ էլ լինեն ընտրությունները, ի դեպ, պարոն Փաշինյանը չբացառեց արտահերթ ընտրությունները, ապա քաղաքացին իր քվեի միջոցով իր վստահության չափը ցույց կտա ինչպես Գագիկ Ծառուկյանին, այնպես էլ Վազգեն Մանուկյանին։ Բայց սրա համար մենք պետք է համապատասխան հենք ունենանք, որպեսզի չլինեն այն ընտրությունները, երբ ժողովրդի քվեն երկրորդական նշանակություն ուներ։ Այս մասով հնին վերադարձ պիտի երբեք չլինի։

-Վերջին օրերին հաճախ է հնչում այս հարցը՝ վարչապետի հրաժարականը պահանջողները ժողովո՞ւրդ են, թե՝ ոչ։

-Գիտե՞ք ինչ, կամայական մարդ, որն ունի քվե և ՀՀ քաղաքացի է, որովհետև հաճախ Ֆեյսբուքում նրանք ոչ թե ՀՀ քաղաքացի են, այլ դրսից ու տարբեր տեղերից հեշտ է զինվորին տեղաշարժել, ասել՝ գնա կռվի, բայց շատ կարևոր է ոչ միայն նման կոչեր անեն, այլ իր սեփական օրինակով մասնակից լինի այդ գործընթացներին։ Եթե մենք խոսենք ժողովրդի լեգիտիմ իրավունքի իրացման ճանապարհից, դրա մի ձև կա ժողովրդավարական երկրներում՝ այս կամ այն ուժին կամ գործչին, եթե նախագահական կառվարման համակարգ է, տված քվեն է։ Եվ շատ բարդ է ասել՝ ժողովո՞ւրդ է արդյոք փողոցում ցույց անողը։ Այո, ժողովրդի մի մասն է նա։ Իսկ ժողովո՞ւրդ է արդյոք մյուս թևում կանգնած մարդը, որը նույնպես ակցիաներ է անում՝ ըստ էության չհամաձայնվելով մեկ անձի՝ համայնքապետ կլինի, այլ անձ կլինի, ասած կարծիքին, ժողովո՞ւրդ է նա, որը մեր գործընկերների հետ շփվելով՝ ասում է, որ դուք դավաճան կլինեք, եթե մեզ չվերադարձնեք մեր ժողովրդավարական քվեն իրականացնելու հնարավորությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

«2021թ պետական բյուջեի նախագծով ՉԿԱ 21% պարգևավճարների բարձրացում». Արտակ Մանուկյան

Նատա Հարությունյան

«Վարկերի համաներումը խնդրի լուծում չէ». Արտակ Մանուկյան

Նատա Հարությունյան

«Հնդկաձավարը, երկար բրինձը, կարտոֆիլը չեն թանկանա․ Հայաստանի առևտրային գործընկերները հիմնականում ԵԱՏՄ երկրներից են» Արտակ Մանուկյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին