1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136345.6 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » «Մեր սերունդը պետք է տեսներ պարտության դառնությունը, հաղթանակը բթացնում է»․ Արքմենիկ Նիկողոսյան
Այլ Լուրեր

«Մեր սերունդը պետք է տեսներ պարտության դառնությունը, հաղթանակը բթացնում է»․ Արքմենիկ Նիկողոսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Newarmenia-ի զրուցակիցն է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը

-Մտավորականներն ակտիվորեն սկսել են պահանջել վարչապետի հրաժարականը, նրանցից մեկը՝ կինոռեժիսոր, իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ պարոն Փաշինյան, ես ատում եմ քեզ։ Ձեր կարծիքով` մտավորականը պե՞տք է ատելու մարդ ունենա։

-Կատեգորիկ չլինենք մեր գնահատականներում։ Երբ սահմանում ենք, որ մտավորականն ազատ է, բնականաբար պետք է ունենա ատելու կամ սիրելու գործառույթ կամ ցանկություն։ Դրա ամբողջ արտացոլումը պատմության ամբողջ ընթացքում տեսել ենք, եթե շատ հեռու չգնանք, ՀՀ 30-ամյա կենսագրությունը այդպիսի մտավորականների բախումներ են՝ ատելու, սիրո։ Մի ժամանակ ասպարեզ եկան պալատական մտավորականներ։ Այստեղ այլ խնդիր կա՝ ի՞նչ գործառույթ է իրականացնում այդ ատելու կամ սիրելու ֆունկցիան՝ եթե մտավորականի` իշխանություններին ատելը բերում է դրական լուծումների այս ժողովրդի համար, որին իր ռեժիսորությամբ, գրչով, նկարչությամբ, թատերական արվեստով ծառայում է մտավորականը, թող ատի, եթե սիրելը, պալատական լինելը ծառայում է մեր ժողովրդի բարօրությանը, ապա թող սիրելն էլ լինի, պալատական լինելն էլ։ Պարզապես հետպատերազմյան այս պարտության դառնությունը բոլորի և՛ ուսերին է, և՛ հոգում է, ու շատ բաներ կարող են ծայրահեղ հնչել։ Այնուամենայնիվ, անդրադառնալով մտավորականներին,-և այդտեղ մեր հանրությունն էլ է մեղավոր,-մտավորականներին չգիտես ինչու հիշում են քաղաքական սուր իրադարձությունների ֆոնին։ Հիշում եք, Հայաստանում ինչքան շարժում եղել է՝ քաղաքական, հասարակական, սոցիալական, երբ ինչ-որ երևույթներ սրվել են, միշտ հնչել են կոչեր՝ ո՞ւր են մտավորականները։ Ես այսպես եմ հարցնում՝ ինչո՞ւ եք մտավորականներին հիշում այդ ժամանակ։ Որովհետև ՀՀ-ում ապրող և ստեղծագործող լավագույն արվեստագետների, մտավորականների ստեղծած գրքերը, կինոները, խաղացած դերերը եթե տեսած լինեիք, եթե նրանց ստեղծած հոգևոր արժեքների կրողը լինեիք գոնե 10 տոկոսով, գուցե այս ամենը չլիներ այսօր, ինչո՞ւ եք պահանջում, որ մտավորականը ելնի ու ինչ-որ խոսք ասի։ Մյուս կողմից ցավով եմ ասում, որ ահա այդպիսի տարբեր գործընթացներ բերեցին նրան, որ մտավորականի հանդեպ որոշակի վերաբերմունքի թեականություն կա, և դրան նպաստում են նաև հենց իրենք՝ իսկական մտավորականները, երբ ահա տարբեր նման հայտարարություններին, հավաքներին տեսնում ես, օրինակ, տաղանդավոր կինոռեժիսորի ու նրա կողքին մի շարքային բանաստեղծի, որը գրականության մեջ դեռ ոչինչ չի արել։ Վերադառնալով գլխավոր հարցադրմանը՝ մտավորականը ազատ է և իր վերաբերմունքը կարող է արտահայտել, կարևորը որ լինի առաջնորդ, բարի նպատակներով։

-Պարոն Նիկողոսյան, երիտասարդությունը տեսավ ոչ միայն պարտություն, այլև այդ պարտության զորահանդեսը տեսավ։ Ի՞նչ հոգեվիճակում կարող է լինել այդ սերունդը, և ինչպես նա պետք է դուրս գա այս վիճակից։

-Դառը հոգեվիճակում։ Բաներ կան, որոնք պետք է մինչև վերջ կուլ տաս, այդ զորահանդեսը վերջին պատառը եղավ կուլ տալու։ Ես ասեմ, որ այդքան էլ հիասթափված չեմ զորահանդեսից, որովհետև այնուամենայնիվ, այն, ինչ ներկայացվում է, որ ունենք՝ կապիտուլացիա, Արցախի գրեթե ամբողջ տարածքի կորուստ և այլն, այդ զորահանդեսը եկավ ապացուցելու, որ մեր բանակը, մեր զինվորները կռվել են պատվով, մարտնչելով։ Մյուս կողմից իրենք այդքան էլ ցուցադրելու բան չունեին, եթե նկատեցիր, իսկ սա նշանակում է, որ մեր պարտության պատճառներն ուրիշ տեղ են։

Մանրամասները՝ տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

«Եթե Քոչարյանը խնդիր է դնում քաղաքական դիալոգի, Փաշինյանը պետք է ծափահարի»․ Արքմենիկ Նիկողոսյան

Նատա Հարությունյան

«Մենք երջանկությունը գրականություն դարձնել չգիտենք». Արքմենիկ Նիկողոսյան

Նատա Հարությունյան

««Հայ» և «գրականություն» բառերը դպրոցական ծրագրերում պետք է անպայման իրար կողք լինեն». Արքմենիկ Նիկողոսյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին