1 C
Yerevan
4 Մարտի, 2021
135523.2 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » 415 արցախցի աշակերտների կտրվեն դպրոցական պայուսակներ ու պարագաներ. Աննա Հակոբյան
Այլ Լուրեր

415 արցախցի աշակերտների կտրվեն դպրոցական պայուսակներ ու պարագաներ. Աննա Հակոբյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն արցախցի աշակերտների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով Սյունիքում ու Վայոց ձորում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի 415 երեխայի համար ձեռք է բերել դպրոցական պայուսակներ և անհրաժեշտ պարագաներ: 1-4-րդ դասարանների համար նախատեսված դպրոցական պայուսակներում առկա են ուսանելու համար անհրաժեշտ բոլոր դպրոցական պարագաները՝ առարկաների աշխատանքային ու թեմատիկ տետրեր, բառատետրեր, գրչատուփեր, նկարչական ալբոմներ, գունավոր թղթեր, գրիչներ, մատիտներ, ռետիններ, մկրատներ և այլն:   Դպրոցականների քանակը և կարիքը Հիմնադրամին տրամադրել են մարզպետարանները: Դպրոցական պայուսակների բաշխումն արվելու է հասցեական՝ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի և մարզպետարանների աշխատակիցների կողմից:   Տեղեկացնենք, որ պահանջը մշակվել է հեռավար ուսուցման ընթացքում, երբ դպրոց էին հաճախում միայն տարրական դասարանների աշակերտները: Երախտապարտ ենք և´ մեր նվիրատուներին, որոնց վստահության ու գործուն քայլերի շնորհիվ կարող ենք լինել մեր հայրենակիցների կողքին, և´ մեր կամավորներին, որ ջանք չեն խնայում անհրաժեշտ օգնությունը տեսակավորելու, տեղափոխելու համար»:  

Նմանատիպ Հոդվածներ

Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանն այցելել են պատերազմում անմահացած Վազգեն Հովհաննիսյանի ընտանիքին

Նատա Հարությունյան

Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինծառայողների մայրերի հետ

Նատա Հարությունյան

Աննա Հակոբյանի հանդիպումը Հայրենիքի պաշտպանների հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին