5 C
Yerevan
7 Մարտի, 2021
136140.8 By Google Analytics 06.03.2021
Գլխավոր » Ընդդիմությունը ժողովրդի անունից է խոսում նրան վիրավորելով. Արփի Դավոյան
Քաղաքականություն

Ընդդիմությունը ժողովրդի անունից է խոսում նրան վիրավորելով. Արփի Դավոյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Newarmenia-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփի Դավոյանը

-Վարչապետն այսօր հայտարարեց եռօրյա սգո օրվա մասին։ Ինչու՞ նա ուշացրեց, ըստ ձեզ։

-Չեմ կարծում, որ ուշացրեց, իրականում բազմաթիվ կիսատ գործեր կային և հիմա նույնպես կան և անհրաժեշտ էինք համարում, որ նոր հայտարարենք սգո օր։ Վարչապետն ինքն էլ նշեց, որ սգո օր ենք հայտարարում, բայց մենք ունենք դեռևս անելիքներ, մենք ունենք մեր բազմաթիվ նահատակ եղբայրների դիակներ, որոնք պետք է վերադարձվեն և հողին հանձնվեն։ Այսինքն, հիմնականում դրա հետ է կապված։ Պատերազմի ավարտի 40 -րդ օրը դեկտեմբերի 19-ին է լրանում։

-Վարչապետն այսօր նաև ակնարկեց, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։ Ըստ ձեզ, ընդդիմությունն ինչպե՞ս կարձագանքի այս հայտարարությանը, կդառնա՞ իրավիճակն ավելի անկառավարելի։

-Իրականում ընդդիմության փոխարեն չեմ կարող որևէ բան ենթադրել, որովհետև այդ մարդիկ իրենց հայտարարություններում ու գործողություններում տարօրինակ վարքագիծ են դրսևորում։ Իր հրաժարական չտալու հիմնավորումը վարչապետը տվել է մի քանի օր առաջ ասելով, որ իր հրաժարականը պետք է պահանջի ժողովուրդը։, եթե ժողովուրդը կպահանջի, այդ ժամանակ այլ քննարկում կլինի։ Իսկ հիմա վարչապետի հրաժարականը պահանջում են մարդիկ, որոնք 2018-ին էլ, երբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, այդ նույն մարդիկ դեմ էին հեղափոխական գործընթացին։ Այսինքն, դեմքերը չեն փոխվել, մարդիկ նույնն են մնացել, նույն փոքրիկ խմբակներն են մնացել, որոնք խոսում են ժողովրդի անունից չհարաբերվելով ժողովրդի հետ։

-Ի դեպ, ժողովուրդը չի պահանջում վարչապետի հրաժարականը, բայց ոչ մեկը չի կասկածում, որ լինելու են արտահերթ ընտրություններ։ Ո՞րն է տրամաբանությունն արտահերթ ընտրություններ անելու, եթե հրաժարականի պահանջ չկա։

-Հրաժարականի պահանջ իրականում չկա, արտահերթի մասին վարչապետը խոսեց ԱԺ-ում։ Ոչ մեկն արտահերթ չի պահանջում, որովհետև դա ընդդիմության ծրագրերի մեջ չի մտնում։ Իրենք ուզում են վարչապետը փոխվի, տեղի ունենան այնպիսի պրոցեսներ, որից ժողովուրդը դուրս կմնա, քաղաքացիները ոչինչ չեն որոշի և անկառավարելի վիճակ կստեղծվի երկրում։ Հետևաբար արտահերթի մասին խոսելը դեռևս վաղաժամ եմ համարում, դրա մասին կխոսվի, երբ հստակ քայլեր կարվի, երբ հարկ կգտնվի։ Իսկ վարչապետի հրաժարականի մասին այս պահին անիմաստ եմ համարում, որովհետև իրոք իսկական հանրային պահանջ չկա։

-Իսկ որքանո՞վ եք հավանական համարում քաղաքացիական բախումները, որոնց սպառնալիքի մասին հաճախ են խոսում վերլուծաբանները։ Հնարավոր համարու՞մ եք, որ ընդդիմությունը կգնա բախումների։

-Ընդդիմության հետ կապված մի դիտարկում եմ արել ինձ համար՝ ընդդիմությունն անընդհատ կոչեր է հնչեցնում, ընդդիմության շրջանում տեղի է ունենում դեհումանիզացիա, մարդիկ անընդհատ չարիք գործելու կոչեր են անում։ Իմ դիտարկմամբ, դրանք այն մարդիկ են, որոնք նախկին համակարգի մասն էին կազմում, որտեղ այդ նույն գործելաոճն ընդունված էր։ Երկու տարի այդ մարդիկ ոչինչ չեն արել իրենց հին գործելաոճին համապատասխան և հիմա առիթ է ստեղծվել իրենց հին գործելաոճին վերադառնալու։

Մանրամասները տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

«Ընտրությունները եթե պետք է լինեն, որոշում կկայացվի մեր իշխանության օրոք». Արփի Դավոյան

Անի Գրիգորյան

Վազգեն Մանուկյանի առաջադրումը զավեշտ է, այդ 16-ի մեջ չկա հստակ կոնսենսուս․ Արփի Դավոյան

Անի Գրիգորյան

Պետք չէր շեքսպիրյան դրամաներ փնտրել, պետք էր նախաձեռնել հանդիպում ՍԴ դատավորի թեկնածուների հետ․ Արփի Դավոյանը՝ ԲՀԿ-ին (տեսանյութ)

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին