1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136348.8 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » Այս պատերազմը 3-րդ Հանրապետության ավարտն էր, սկսվում է 4-րդը․ Աշոտ Բլեյան
ԱՐԴ

Այս պատերազմը 3-րդ Հանրապետության ավարտն էր, սկսվում է 4-րդը․ Աշոտ Բլեյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Newarmenia-ի զրուցակիցն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը

-Պարոն Բլեյան, ձեր ֆեյսբուքյան ստատուսում դուք խոսում եք ներհայաստանյան հասարակական համաձայնության մասին։ Ի՞նչ դեր կարող են ունենալ կամ ունեն այդ համաձայնության մեջ վերջին 20 տարվա իշխանությունները։

-Ես կարծում եմ բոլորը, որովհետև որ ուզենաք զուտ որպես հանրային կյանք, կամ այն բեռը, որ 1988 թվականի շարժմամբ դրվեց՝ մեղավոր-անմեղ, գիտակից-ոչ գիտակից, հայաստանյան նոր հասարակության վրա, էդտեղ չես բաժանի առաջին 10 տարի, երկրորդ 20 տարի ու վերջին 2 տարին։ Ես նկատի ունեմ արցախյան խնդիրն արդեն։ Որովհետև եթե էդպես նայես, ես անգամ փորձեցի բաժանել երեք նախագահների վրա՝ 10, 10, 10, Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ամեն մեկին տրված էր հնարավորություն, և այդ հնարավորությունը ժամանակային առումով քիչ չէր, հատկապես որ ամեն մեկը պետք է գիտակցեր հարցի քաղաքական կարգավորումը այնպես, որ չմնար ռումբ, որը պիտի պայթեր, պիտի բավարար լիներ, անհրաժեշտ էր պարզապես կենտրոնանալ քաղաքական կարգավորման վրա։ Եվ ամբողջ իշխանությունը, և իշխանության փոխանցումը պետք է ամբողջապես ուղղված լինեին քաղաքական կարգավորմանը։

-Այդ ներհայաստանյան համաձայնությունը, որը պետք է կայանա ըստ ձեզ, և որում քաղաքական առաջատար ուժերին եք տեսնում, ինչի՞ շուրջ պետք է պայմանավորվեն։

-Ես այդքան չէի օգտագործի «առաջատար քաղաքական ուժերը»։ Ես որ ասում եմ՝ ներհայաստանյան, հենց քաղաքացիական համաձայնությունը նկատի ունեմ, որովհետև էն ողբերգությունները, կորուստները որ ունեցանք, էնքան անձնային են, էնքան յուրաքանչյուր ընտանիքինն է, մեն մեկինն է-ճանապարհին Դավիթ Բլեյանի հետ էի, 9-ը տարեկան է, և պիտի նշել, նշում են իր սուսերամարտով, ձիախաղերով են նշում իր 9-աը ամյակը, ամեն ինչ թվում է թե արված է, բայց ինքն արձանագրում է՝ հայրիկ, էս տարի ինչքան տխուր անցավ ամեն ինչ, քան անցյալ տարի էր։ Տեսեք, 9 տարեկան Դավիթը դա զգում է ու կապում է այս պատերազմի հետ, այս կորուստների հետ։ Էդ հլը 9 տարեկան Դավիթը։ Այս պատերազմում այդպես ստացվեց՝ ամբողջ հասարակությունն էր մասնակցում, մեկն առաջնագծում, մյուսը թիկունքում, որովհետև ամենքիս հարազատն էր այնտեղ՝ շրջանավարտի, թե եղբոր տղայի տեսքով, և այստեղ չես էլ բաժանի, այնպես չէր, որ քաղաքական պայքարի էր վերածվել ամեն ինչ, որ իբր տեսակետներ կային, ինչեր կային։ Եթե նկատեցիք՝ շատ էլ համախումբ էր էն առումով, որ իբր հաղթանակ էր, բոլորը հաղթած էին, և այդ հաղթանակի տրամադրությունն էր, որ թվում է թե թույլ տվեց, որ անազնիվ գտնվենք միմյանց նկատմամբ, որ հետո դա բացատրենք, որ իշխանությանը հեշտ խաբվեցինք, իրականում էդ 30 տարին էր, որ չմարսեցինք։ Այնպես որ ես խոսում եմ հենց ներհայաստանյան, որովհետև բոլորս մասնակցեցինք և կորուստներով թվում էր թե պիտի հասունանայինք։

Մանրամասները` տեսանյութում:

Զրուցեց Մհեր Արշակյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Մի՛ դավաճանեք ինքներդ ձեզ, հավատարիմ եղեք ձեր առաքելությանը․ Աշոտ Բլեյան

Նատա Հարությունյան

«Ինքնապաշտպանության գլխավոր խնդիրը չմեռնելն է»․ Աշոտ Բլեյան

Նատա Հարությունյան

«Այսօրով Երևանի քաղաքապետարանը պետք է հանդիսավոր բոլորի ներկայությամբ Բլեյան Աշոտին պարգևատրեր»․ Բլեյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին