Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով հայտնի երգչուհի Շուշան Պետրոսյանը երեկ Կորյունի փողոցում գործող «Արմենիա» խանութում ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 56-ամյա Ելենա Պետրոսյանին, վերջինս ահազանգել է ոստիկանություն։
NewArmenia.am-ը կապ հաստատեց երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ՝ պարզելու արդյոք միջադեպն իր հետ առնչություն ունի․
«Ես այդ մասին հիմա չեմ կարող խոսել, մի քիչ ուշ զանգեք»,- ասաց Շուշան Պետրոսյանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
