3.1 C
Yerevan
6 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 04.12.2023
Գլխավոր » «Մեզ համար գերխնդիրը եղել է, որ Արցախի տարածքում Թուրքիայի դիտորդական խմբեր չլինեն». ՊՆ խոսնակ
Կարևոր

«Մեզ համար գերխնդիրը եղել է, որ Արցախի տարածքում Թուրքիայի դիտորդական խմբեր չլինեն». ՊՆ խոսնակ

«Թուրքական ռազմական ներկայությունը Ադրբեջանի տարածքում է լինելու, Արցախի տարածքում չէ»,-անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարության առթիվ մեր հարցին, ասաց ՊՆ լրատվական ծառայության ղեկավար Գևորգ Ալթունյանը:

Նշենք, որ Չավուշօղլուն ասել է, թե Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է 3 արձանագրություն:

«Թուրքական դիտորդական կետերի մասին խոսակցությունը վաղուց է գնացել: Մեզ համար գերխնդիրը եղել է, որ Ղարաբաղի տարածքում նման դիտորդական խմբեր չլինեն և գործողություն չիրականացնեն»,- ասաց Ալթունյանը:

Մեր դիտարկմանը, թե Արցախի հարևանությամբ Թուրքիայի ռազմական ներկայության մասին է խոսք գնում, Ալթունյանը պատասխանեց. «Հրապարակված եռակողմ փաստաթղթից բացի, այլ բան չկա հրապարակված և ստորագրված: Թուրքական կողմը կարող է հազար բան ասել: Մինչև դա հրապարակված փաստաթուղթ չի, մեզնից որևէ մեկը չի կարող դատողություն անել, թե ինչի մասին է խոսքը»:

Նշենք, որ Չավուշօղլուն ասել է, թե Ադրբեջանում թուրքական դիտորդական կետի տեղակայումը եղբայրական երկրի նկատմամբ իրավասությունների շրջանակում է:  «Ադրբեջանի կողմից զորախմբի թվաքանակի, տեղի,  ժամանակի հաստատումից հետո հարցը կարող է լուծում ստանալ»,- ասել է Չավուշօղլուն:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Ամերիկյան ԱԹՍ-ները կշարունակեն թռչել, «որտեղ թույլ կտա միջազգային իրավունքը». ԱՄՆ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Շոյգուի հետ

Սերինե

Ադրբեջանի ՊՆ-ն նոր սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի և Արցախի հասցեին և ՌԴ ՊՆ-ին մեղադրում է կեղծ տեղեկություններ տարածելու մեջ

Սերինե

Խնածախ գյուղի մոտ ՊՆ «Ուազ»-ն գլորվել է ձորը. 2 զինծառայող է մահացել

Սերինե
Բեռնում.....