2 C
Yerevan
6 Մարտի, 2021
136048 By Google Analytics 04.03.2021
Գլխավոր » Պուտինը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը․ Արման Նավասարդյան
Հարցազրույցներ

Պուտինը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը․ Արման Նավասարդյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Վլադիմիր Պուտինն ամենամյա ասուլիսի ժամանակ, երբ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, ասաց, որ պայմանավորվածություն է եղել ԼՂ-ի կարգավիճակի հարցի լուծումը թողնել հետագային։ Սա ոչ շատ ճշգրտված արտահայտություն էր, բայց ես հասկացա, որ այսօրվա ղեկավարները չեն լուծելու կարգավիճակի այդ հարցը»,- New Armenia.am –ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասրդյանը։

Վերջինս ընդգծեց, որ Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ շեշտել է, որ Հայաստանը չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը․ «Նույնը ասաց Ֆրանսիան, ամբողջ աշխարհն ասում է` ճանաչեք, որ մենք էլ ճանաչենք, իսկ թե ինչու հայկական կողմը չի ճանաչում, ինձ համար պարզ չէ»։

Դիտարկմանը, թե Վլադիմիր Պուտինն ակնարկո՞ւմ է, որ անգամ այս պարագայում էլ Արցախի անկախությունը ճանաչելու դեպքում հնարավոր է որևէ բան փոխվի, Նավասարդյանն ասաց․ «Դե դա է ասում, երկրորդը՝ Պուտինը հենց այնպես ոչինչ չի ասում։ Եկեք մենք ճանաչենք Արցախի անկախությունը, այնուհետև կտեսնենք՝ ինչ է լինում»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, մինչդեռ Արցախում, այդ առումով, Հայաստանի հանդեպ վստահությունը պակասել է, և նրանք հիմա իրենց անվտանգության երաշխավորի դերում տեսնում են ռուսներին, հաշվի առնելով այս հանգամանքը՝ ինչպե՞ս մեկնաբանել վարչապետի այս միտքը, այս հարցին Նավասարդյանն արձագանքեց. «Բնական է, որ Արցախում այժմ այդպիսի տրամադրություններ են։ Մեր վարչապետը կորցրել է սթափ գնահատելու և դատելու ունակությունը։ Նման հայտարարություն անելուց առաջ թող նայի զեկուցագիրը, թե քանի զինվոր կորցրեցինք մենք, եթե ինքը հանդես է գալիս անվտանգության երաշխավոր, թող նայի, թե ինչ է կատարվում ոչ միայն Արցախում, այլև Հայաստանի սահմանների երկայնքով։ Կա՛մ նա ժողովրդին դնում է հարյուր տոկոսանոց իդիոտների տեղ, կա՛մ չգիտեմ՝ ինչպես է մտածում։ Նմանատիպ հայտարարություններն արվում են ուղղակի հայտարարելու համար՝ իր պաշտոնավարումը երկարաձգելու համար»։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի ԱԺ-ի հայտարարությունը գործնականում ոչինչ չի տա, եթե ՀՀ ԱԺ-ն գործուն քայլեր չի անում․ Արման Նավասարդյան

Նատա Հարությունյան

Պուտինին վստահում է ռուսաստանցիների 65,1 տոկոսը

Նատա Հարությունյան

Պուտինը կոչ է արել միջազգային հանրությանն աջակցել ԼՂ-ում հումանիտար խնդիրների լուծմանը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին