4.1 C
Yerevan
10 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 09.12.2023
Գլխավոր » Հայաստանի ու Ադրբեջանի միջև երբեք միջազգային քարտեզագրում չի եղել. Մարատ Գրիգորյան
Գլխավոր Նորություններ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև երբեք միջազգային քարտեզագրում չի եղել. Մարատ Գրիգորյան

ԵՊՀ աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետի դեկան, ե․գ․թ․, դոցենտ Մարատ Գրիգորյանի հետ NewArmenia.am-ը զրուցել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, վերջին քարտեզագրման և այլ խնդիրների վերաբերյալ:

— Պարո՛ն Գրիգորյան, 1921-ից 1929 թթ․-երին  հայ-ադրբեջանական  ի՞նչ սահմաններ են եղել, հիմա ինչի հիման վրա է  ՀՀ-ի ու Ադրբեջանի տարածքային բաժանում լինում։

Երբ ձևավորվեց անդրֆեդերացիա, իսկ հետո Խորհրդային միությունն, այդ ժամանակ սահմանները զուտ պայմանական բաժանում են ունեցել։ Հայաստանի, Ադրբեջանի միջև, ինչպես նաև ԼՂ սահմանները, Կարմիր քուրդիստանի սահմանները, իսկ այն ժամանակ նման մարզ է եղել ներկայիս Քարվաճառի տարածքում, սիմոլիկ բաժանում է եղել, որոնք միջազգային նորմերի պայմաններին չեն բավարարել։ Սահմանները եղել են արհեստականորեն գծված, այսինքն՝ միայն ելել են պայմանից, որ այն գյուղը հայկական է, մյուսն՝ ադրբեջանական, կամ նայել են կապի ու տրանսպորտի հարմարությանը։ Հենց այնպես ու ոչ հստակ սահմաններ են ձևավորվել, որով ղեկավավարվել են հանրապետության ղեկավարաները, արդյունքում՝ ընդամենը վարչատարածքային բաժանումներ են եղել, մարդկային կամ օգտագործման բաժանում չի եղել, այսինքն՝ անասուններին արածեցրել են, կամաց-կամաց տեղավորվել ու դա համարել իրենց տարածք։ Այն ժամանակ իշխանությունների կողմից դրանց ուշադրություն չի դարձվել՝ համարելով, որ մի պետության մեջ ենք, և դա առաջնային նշանակություն չունի։ Սահմանների գծման ժամանակ եղել են որոշակի անկլավներ, օրինակ՝ Արարատի մազում Տիգրանակերտ համայնքը, որը նախկինում Քարքի էր կոչվում, մեր Արծվաշենը, որը մնաց Ադրբեջանի տարածքում, անկլավներ կան նաև Տավուշի մարզում։ Այն գյուղերը, որոնք բնակեցված են եղել կամ հայերով կամ ադբեջանցիներով, ենթակառուցվածքային իմաստով տրվել են Ադրբեջանին, ՀՀ-ին կամ Նախիջևանի ինքնավար մարզին։ Տարիների ընթացքում սրան ոչ ոք ուշադրություն չի դարձրել: Օրինակ` չի եղել իրավիճակ, որ Սոթքի հանքավայրը, որը շահագործվում է ՀՀ-ի կողմից, երբևէ եղել է Ադրբեջանի կազմում, նման տվյալները բացակայում են։ Այս խնդիրը սուր ծագեց 80-ական թվականների վերջին, երբ Տավուշի մարզում եղան բախումներ ադրբեջանցի ու հայ բնակիչների միջև, նոր հստակեցվեց որոշ սահմաններ, սակայն վերջանական լուծում չգտան սահմանների անցկացման հարցում: Մենք անկախության գնացինք այդ ոչ հստակ սահմաններով, քանի որ եղան բախումեր ու այդ անկլավների բնակչությունը թողեց իրենց տարածքները: Արծվաշենը մնաց իրենց տարածքում, ադրբեջանական անկալավները մնացին ՀՀ-ի տարածքում ու ձևավորվեց սահմաններ, որոնք կային նախկին Խորհրդային միության տարիներին, որոնք էլ հստակ չէին։ Այդ սահմաններով էլ անկախություն ունենալուց հետո ո՛չ ՀՀ-ի, ո՛չ Ադրբեջանի միջև չի անցկացվել որևէ սահմանագծում, որը միջազգային նորմերին համապատասխան կլինի, որին կմասնակցեն երկու կողմերի համապատասխան հանձնաժողովները ու կգային ընդհանուր հայտարարի, թե որ սահմանը որ կետով է անցնում, որ լեռնաշղթայով, գագաթով: Մենք անկախացանք, հետո եղան հայ-ադրբեջանական բախումներ ու սահմանները մնացին:

— Այդ անկլավների հարցն ինչպե՞ս է լուծվելու:

— Հիմա չեն լուծվելու: Անկլավների հարցերը չեն կարգավորվել, որովետև չի եղել  պետական մակարդակով սահմանազատում։ Խորհրդային միության ամենախայտառակ ձևակերպումներից մեկը երկու տարբեր հանրապետություններում այդ անկլավների պահումն էր: Այդ անկլավները պատերազմի արդյունքում դադարեցին գոյություն ունենալ։ Մենք Արծվաշեն ունեինք, որը մեծ տարածք էր ու ճանապարհը միանում էր Հայաստանին, բայց կամաց-կամաց ադրբեջանցիները բնակություն հաստատեցին ու Արծվաշենը  դարձավ անկլավ  ու լուռ ու մունջ հանձվեց ադրբեջանցիներին:

— Եթե պաշտոնական սահմանազատում չի եղել, հիմա ի՞նչ է կատարվում:

— Բնական է, որ հաղթողն ավելի ցինիկ է դառնում ու պահանջատեր։ Ելնելով իրավիճակից, որ հանցավոր իշխանության պատճառով երկիրը տարանք պատերազմի ու կորցրեցինք Արցախի հիմնական մասը, Ադրբեջանն իր պահանջներն է դնում`ասելով, թե որտեղ կանգնել է իմ զինվորն իմ սահմանն է: Հիմա թուրքն է որոշում, թե որտեղ պետք է լինի սահմանն Ադրբեջանի, ոչ թե մենք են որոշում, սրանում է կայանում ամբողջ դժբախտությունը: Մեզ հետ վարվում են պարտված երկրի պես, այսինքն՝ պարտվող կողմը պատրաստ է ամեն ստորության ու զիջման, որ սահման գծվի ու պատերազմը կանգնի։ Կարծում եմ՝ այն դիրքերը, որտեղ կանգնած են մեր զինվորները Սյունիքում, Տավուշում և այլն, այդ սահմանները պետք է պահպանվեն ու զիջում չպետք է լինի։ Մենք պարտվել ենք պատերազմում, բայց հոգեպես ու բարոյապես կանգուն ենք, բանակը մասնագիտորեն ջաղջախվել է ու չի կարողանում դիմադրել, բայց հայ ժողովուրդը կարող է դիմակայել, մենք պետք է դիմակայենք ու հեռացնենք այս իշխանությանը, որ նոր իշխանությունը նոր սկզբունքով իր պայմաններն ասի: Անընդունելի է, որ այսօր մենք հեշտությամբ տալիս ենք սահմանները, որոնք ոչ մի կերպ չեն եղել Ադրբեջանի կազմում: Սահմանները պետք է դեմարկացիայի ենթարկվեն  ու բաժանվեն համապատասխան անձանց կողմից, սակայն խաղաղ պայմաններում, այլ ոչ թե պատերազմի հոգեբանությունից ելնելով:

— Ի վերջո, վերջնական քարտեզագրում ե՞րբ է եղել:

— Հայաստանի ու Ադրբեջանի միջև երբեք միջազգային քարտեզագրում չի եղել։ Սրանք մեխանիկական սահմաններն են, որոնք Սովետական միության ժամանակ են եղել ու ոչ մեկ ուշադրություն չի դարձրել։ Քարտեզագրերը, որոնք արել են սա, զուտ մեխանիկորեն ֆիքսել են, ավելին` շատ դեպքերում մի հատվածն այս կամ այն  կողմին են տվել։ Այս հարցը հիմա պետք նույնիսկ չքննարկվի, այլ այնտեղ, որտեղ այսօր հայ զինվորը կանգնած է ՀՀ-ի կողմից, պետք է մնա որպես հայ-ադրբեջանական սահման, իսկ հետագայում կարող է սահմանների քննարկում ու փոփոխություն լինել՝ ելնելով հարմարությունի կամ տեղանքից, ինչպես կատարվեց Վրաստանի ու Հայաստանի միջև։ Վրաստանն ու Հայաստանը, իհարկե, ոչ ամբողջ սահմանով, բայց որոշակի հատվածում երկու կողմերի հանձնաժողովները ընդունված կարգի համաձայն սահմաններ են հստակեցրել: Որոշ բաներ անցավ Վրաստանին` ելնելով պատմամշակութային արժեքներից, որոշ բաներ` ՀՀ-ին և այլն: Սա է ճիշտ ճանապարհը, իսկ այսօր ադրբեջանցին այլ կերպ է նայում՝ պարտվել եք պատերազմում, հետևաբար, իմ զինվորը որտեղ կանգնի, լինելու իմ սահմանը: Այսօրվա իշխանությունն ի վիճակի չէ ո՛չ բարոյապես, ո՛չ ֆիզիկապես այս հարցը լուծելու, չի կարող սահման գծվել թուրքի հետ` ելնելով պարտվածի հոգեբանությունից:

— Այս օրերին քննարկվեց նաև, որ 70-ականներին Կարեն Դեմիրճյանը հողեր է զիջել Սյունիքից: Ինչի՞ մասին է խոսքը:

— Տարածքի զիջում չի եղել։ Խորհրդային Հայաստանի մի շարք մեր ղեկավարներ, չուզենալով սրել հարաբերություններն Ադրբեջանի հետ, ինչպես նաև ադբեջանցիներն այդ ժամանակ բավականին մեծ դիրք ունեին Սովետական կենտրոնական կոմիտեում, որոշ բաներ թույլ են տվել: Օրինակ`ադրբեջանցիները ոչխարներն արածեցնում էին մեր արոտավայրերում, իսկ հետագայում ադրբեջանցիները համարել են, որ իրենցն է: Պաշտոնապես ոչ մի զիջում չի եղել Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի կառավարությունների միջև, սահմանազատման գիծ էլ չի անցկացվել:

Անի Արամի

Բեռնում.....