3 C
Yerevan
7 Մարտի, 2021
136140.8 By Google Analytics 06.03.2021
Գլխավոր » Աշխարհի գավաթ․ Վազգեն Թևանյանը՝ ոսկե մեդալակիր
Այլ Լուրեր

Աշխարհի գավաթ․ Վազգեն Թևանյանը՝ ոսկե մեդալակիր

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձել է Աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր։ Բելգրադում ընթացող մրցաշարի եզրափակչում Թևանյանը գոտեմարտել է Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևի դեմ և 9։1 հաշվով հաղթանակ տոնել։

Եզրափակչի ճանապարհին ևս Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնը վստահ հաղթանակներ է տոնել։ Որակավորման փուլում Թևանյանը 6։0 հաշվով պարտության է մատնել Մոլդովայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրահմեզին, 1/8 եզրափակչում հաղթել է Հաջի Մոհամեդ Ալիին (Բահրեյն)՝ 11։0, 1/4 եզրափակչում 10։0 հաշվով առավելության է հասել Նիկոյալ Օխլոպկովի (Ռումինիա) նկատմամբ, իսկ եզրափակչի ուղեգրի համար գոտեմարտում 7։2 հաշվով հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանին։

Սա Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի երրորդ մեդալն է Աշխարհի գավաթի խաղարկությունում․ երեկ արծաթե մեդալ է նվաճել Արսեն Հարությունյանը (57 կգ), իսկ Արման Անդրեասյանը (70 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ հունահռոմեականներից Աշխարհի գավաթում արծաթե մեդալակիր է դարձել Մալխաս Ամոյանը (72 կգ), իսկ Սլավիկ Գալստյանը (63 կգ) նվաճել է բրոնզե մեդալ:

ԿԳՄՍ նախարարություն

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին