3 C
Yerevan
7 Մարտի, 2021
136140.8 By Google Analytics 06.03.2021
Գլխավոր » 4 ոսկե և 3 բրոնզե մեդալ՝ Վորոնինի գավաթի խաղարկությունից
Սպորտ

4 ոսկե և 3 բրոնզե մեդալ՝ Վորոնինի գավաթի խաղարկությունից

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուսաստանի Պենզա քաղաքում կայացել է Օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի 27-րդ խաղարկությունը, որտեղ Հայաստանը ներկայացրել են Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանն ու Հայաստանի հավաքականի անդամ Արմեն Պետրոսյանը։

Արթուր Դավթյանը հիանալի է հանդես եկել թե՛ բազմամարտում, թե՛ առանձին գործիքների եզրափակիչներում՝ նվաճելով 4 ոսկե և 2 բրոնզե մեդալ, իսկ Արմեն Պետրոսյանը, որը բանակից զորացրվելուց հետո առաջին միջազգային մրցաշարին էր մասնակցում, նվաճել է 1 բրոնզե մեդալ։

Բազմամարտում Դավթյանն անգերազանցելի է եղել 82,899 միավորով և դարձել ոսկե մեդալակիր։ Առանձին վարժություններում նա գրանցել է հետևյալ արդյունքները՝

Ազատ վարժություն`13,600 միավոր,

Նժույգթափեր`14,000 միավոր,

Օղակներ` 14,166 միավոր,

Հենացատկ` 14,400 միավոր,

Զուգափայտ` 13,500 միավոր,

Պտտաձող` 13,233 միավոր:

Արդեն առանձին գործիքների եզրափակիչներում Արթուր Դավթյանը ոսկե մեդալակիր է դարձել նժույգթափերում, հենացատկում և ազատ վարժությունում։ Հայաստանի բազմակի չեմպիոնը երկու բրոնզե մեդալ էլ նվաճել է օղակների և պտտաձողի եզրափակիչներում, իսկ Արմեն Պետրոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել զուգափայտեր վարժությունում։

ԿԳՄՍ նախարարություն

Նմանատիպ Հոդվածներ

Մե­դա­լի հա­վակ­նորդ­նե­րը քննու­թյուն կհանձ­նեն մեկ առարկայից. «Փաստ»

Սերինե

Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն Մաթեմատիկա առարկայից

Աշխեն

Ոսկե մեդալների հավակնորդների քննություններն այս ուստարում չեղարկելու որոշումը հնարավոր է՝ վերանայվի. «Փաստ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին