1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136348.8 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » «Մենք վերաքննություն հանձնելու կարիք ունենք արտահերթ ընտրություններով». Արթուր Մանուկյան
Այլ Լուրեր

«Մենք վերաքննություն հանձնելու կարիք ունենք արտահերթ ընտրություններով». Արթուր Մանուկյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Newarmenia-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը

-Պարոն Մանուկյան, փողոցում հավաքված ընդդիմությունը ձեզ խոստանում է օր-օրի ավելի խստացնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ուղղված պայքարի մեթոդները։ Դուք ի՞նչ եք հասկանում օր-օրի ավելի խստացնել բառերի տակ։

-Իրենց հասկանալն ինձ բարդ է։ Ի՞նչը խստացնել։ Ասենք, բռնությունների՞ են գնալու։

-Պայքարի այն ձևը, որը նրանք ընտրել են, դեռ արդյունք չի տալիս։

-Ինչո՞ւ արդյունք չի տալիս, իրենք իրենց հարցրե՞լ են։ Գուցե այս հարցին պատասխանեն, նո՞ր անցնեն այլ քայլերի։ Գուցե իրենք իրենց նկատմա՞մբ պիտի ավելի խիստ լինեն կամ ավելի պահանջկոտ։

-Վազգեն Մանուկյանը երեկ ասել է՝ պահ կգա, որ չենք նայի, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, կարևորն այն է, որ Փաշինյանը գնա։ Գառնիկ Իսագուլյանը մեկ միլիոն դոլար է խոստանում Փաշինյանին սպանողին։ Սա համարո՞ւմ եք պայքարի խստացման մեթոդ։

-Վերջին նախադասությունը համարում եմ ապուշություն։ Իսկ եթե նա լուրջ է ասել, ուրեմն քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի։ իսկ Վազգեն Մանուկյանին ես ավելի լուրջ եմ վերաբերվել, փորձում եմ հասկանալ, բայց դեռ չի ստացվում։

Դուք որտե՞ղ եք սխալվել, որ այս հռետորաբանությունը Հայաստանից չի վերացել։

-Վերջին շրջանում ես շատ եմ շփվում մարդկանց հետ, ես ձեզ հիմա կասեմ ինձ փոխանցած կարծիքը, որ մենք շատ մեղմ ենք գտնվել այս հռետորաբանության սկզբին և անընդհատ մեղմությամբ փորձել ենք ավելի հանդուրժող լինել։

-Այսինքն, վեթի՞նգ չեք արել։

-Չէ, այսինքն, երբ առաջին անգամ հանրային տարածքում հայհոյանք հնչեց, մենք որևէ կերպ չենք կարողացել պատասխանել ու կանխել։ Այ այդտեղ ես ընդունում եմ սխալը, որ պիտի կանխեինք ու չթողնեինք, որ այդ հայհոյանքն օրվա արևածաղկի նման, ով որտեղ հասնի հայհոյում է, ու դա  դարձել է մի սովորական բան։ Հիմա նրանց համար հայհոյանքն էլ է քիչ, դոլարներ է խոստանում։ Իսկ եթե այդ մարդը միլիոնավոր դոլարներ ուներ, գուցե Համահայկական հիմնադրամին փոխանցեր, զինվորների, վիրավորների կարիքը հոգալու համար։

-Ընդդիմությունն անուն առ անուն հրապարակներում կարդում է «Իմ քայլի» պատգամավորների անունը։ Ըստ ձեզ դա ի՞նչ նպատակ ունի։ Եվ դուք վախենու՞մ եք։

-Այսինքն, ահաբեկչությա՞մբ են զբաղվում։ Չեմ հասկանում, անունները կարդացել են, որ ի՞նչ։

-Դուք, ըստ 16+-ի, այն մարդկանցից եք, որոնք երկիրը մասնատեցին, կորցրեցին Ղարաբաղը, այսինքն, դուք դավաճաններ եք, ձեզանից շտապ պետք է ազատվել։ Դուք այդ մարդիկ եք։

-Դե դա ինքն է ասում, բայց շատ-շատ մարդիկ այլ կարծիք ունեն։ Եվ իրենց այս ներվային շարժումներն ապացուցում են, որ մարդիկ կողմնակից չեն նրանց մեթոդներին։ Ես ընդունում եմ, որ մենք խնդիրներ ունենք, որ մենք լրջագույն պարտություն ենք կրել, որ Հայաստանն ու Արցախը հայտնվել են ծանրագույն վիճակի մեջ։ Այդ ծանրագույն վիճակից դուրս գալ է պետք, ու սա բոլորին է վերաբերում՝ կուսակցությունից անկախ։

-Այն փաստը, որ նրանք փոքրամասնություն են ու արդեն անցել են սպառնալիքներին, Ձեզ վախեցնո՞ւմ է։

-Դե ի՞նչ ասեմ, մենք սովոր ենք ահաբեկչությանը։ Տարիներ շարունակ ահաբեկված ապրել ենք, էլի։ Եթե մեկն ավտոմատով գա քեզ վրա, ու դու զինված չես․․․ Դա վախենալու է։ Բայց այնպես չէ, որ առաջին անգամ եմ տեսնում ավտոմատով մարդ։

Մանրամասները՝ տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

Փաշինյանի առաջնային պարտականությունը քաղաքական բախումներն ու խժդժությունները կանխելն է․ Արթուր Մանուկյան

Նատա Հարությունյան

«Եռաբլուրում թաղված են հերոսներ, որոնք դպրոցում «Հայ եկեղեցու պատմություն» չեն անցել»․ Արթուր Մանուկյան

Սերինե

Անանյանի հրաժարականում որևէ արտառոց բան մի՛ փնտրեք, նորմալ գործընթաց է․ ՊԵԿ նախագահի տեղակալ

Ani Grigoryan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին