4 C
Yerevan
8 Մարտի, 2021
136297.6 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Ամանորին ընդառաջ. ինչպե՞ս սնվել COVID-19-ի պայմաններում
Այլ Լուրեր

Ամանորին ընդառաջ. ինչպե՞ս սնվել COVID-19-ի պայմաններում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում ամանորին ընդառաջ առողջ սնվելու կանոնները: Ներկայացնում ենք ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունը.

«Կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում շատ կարևոր է պահպանել առողջ սնուցման կանոնները, ինչը շատ կարևոր է օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու և հիվանդություններին դիմակայելու տեսանկյունից։ Բացի այդ, առողջ սնուցումը նվազեցնում է ճարպակալման, սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և որոշ տեսակի քաղցկեղների զարգացման ռիսկը։

Ամանորին ընդառաջ, կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում, սնուցումը ճիշտ կազմակերպելու և հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է.

  • սահմանափակել տապակած և ճարպոտ կերակրատեսակների օգտագործումը: Նախապատվությունը տալ եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սննդատեսակներին,
  • սահմանափակել շաքարի օգտագործումը, որի չարաշահումը կարող է ճարպակալման պատճառ դառնալ,
  • նախապատվությունը տալ մրգին և բանջարեղենին, որոնք հարուստ են վիտամիններով, հանքային տարրերով և ածխաջրերով,
  • սնվել չափավոր. սնունդը պետք է ընդունել քիչ չափաբաժիններով՝ օրվա ընթացքում 4-5 անգամ՝ ընդմիջումներով: Հիշե՛ք՝ որքան բազմազան է միանվագ օգտագործած սնունդը, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը մարսողական համակարգի վրա,
  • անհրաժեշտ է պահպանել երեխաների սննդակարգը և սնման ռեժիմը, քանի որ երեխաների օրգանիզմն ավելի զգայուն է սննդակարգի փոփոխությունների նկատմամբ,
  • սահմանափակել ալկոհոլի օգտագործումը,
  • սահմանափակել աղի օգտագործումը՝ օրական օգտագործելով 5 գրամից ոչ ավելի,
  • չմոռանալ ջրի մասին, օգտագործել բավարար քանակությամբ ջուր»։

Նմանատիպ Հոդվածներ

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 117,5 միլիոնին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Նատա Հարությունյան

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն միացել է Covid-19-ի դեմ պայքարին. ԱՆ-ն ընդլայնում է մահճակալային ֆոնդը

Նատա Հարությունյան

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 115,5 միլիոնին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին