1 C
Yerevan
4 Մարտի, 2021
135523.2 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Ջհանգիրյանի գործը մտել է վճռական փուլ. հունվարի 21–ին կհրապարակվի վճիռը
Գլխավոր Նորություններ

Ջհանգիրյանի գործը մտել է վճռական փուլ. հունվարի 21–ին կհրապարակվի վճիռը

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Բողոքի քննությունը վարչական դատարանում ավարտվել է, ու հայցվոր կողմը պնդել է հայցը, որ Ռոբերտ Քոչարյանի երկու հրամանագրերը՝ աշխատանքից ազատման և դասային աստիճանից զրկելու, անվավեր են։ Դատարանը դատաքննությունը համարել է ավարտված, հետազոտվել են բոլոր ապացույցները»,- New Armenia. am- ին այս մասին ասաց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։ Նա ընդգծեց նաև հանգամանքը, որ Գագիկ Ջհանգիրյանը իր բացման խոսքում հանդես է եկել նաև հայտարարությամբ՝ նշելով,  որ այս բողոքի քննության արդյունքում կատարված խախտումը վերացնելու դեպքում հրաժարվում է պետբյուջեից իրեն հասանելիք որևէ փոխհատուցումից, որի չափը հասնում է մի քանի տասնյակ միլիոն դրամի, չցանկանալով երկրի համար այս ծանր ժամանակահատվածում բյուջեի վրա որևէ ավելորդ ծանրաբեռնվածություն թողնել։

Խաչատրյանը տեղեկացրեց, որ դատարանը վճիռը կհրապարակի 2021 թվականի հունվարի 21-ին։

«Վստահ ենք, որ մեր հայցը հիմնավոր է, և հուսով ենք, որ դատարանը, հաշվի առնելով բերված փաստարկների ամրությունը, զերծ մնալով Ռոբերտ Քոչարյանի ուղիղ հրահանգից, կայացնելու է արդարացի որոշում, և հայցը ամբողջ ծավալով բավարարվելու է»,-ասաց Արմեն Խաչատրյանը։

Հարցին` եթե դատարանը չբավարարի հայցը, բողոքարկում կլինի՞, Խաչատրյանն ասաց, որ բողոքարկումն ինքնանպատակ չի լինում, եթե վճիռը անհիմն և անօրինական է լինում, ապա ցանկացած մարդ կարող է բողոքարկել այն։

Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը վիճարկում է Ռոբերտ Քոչարյանի կողմից դեռեւս 2008 թվականին իրեն Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև՝ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հրամանագրերը: Նա հայցադիմումը դատարան է ներկայացրել 2019 թվականի նոյեմբերին:

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունների դադարեցման մասին քննարկում չկա

Նատա Հարությունյան

Ջհանգիրյանը ԲԴԽ-ին կոչ արեց իրավաբանական տեսանկյունից քննարկել տարիքային շեմի հետ կապված հարցը

Նատա Հարությունյան

«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում կառաջադրի Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին