
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել Է Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում առաջնահերթ հարցերը, որոնցով պետք Է զբաղվի ԱՄՆ-ի նոր վարչակազմը. փլվածքները վերականգնելը դյուրին չի լինի, իսկ եկող թիմը պետք Է ցուցաբերի ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու հանդիպական ցանկություն, որն այդ աշխատանքին պատրաստ Է «փոքր քայլերով»։
«Երկկողմ օրակարգում կուտակվել Է հարցերի մի ամբողջ շարք, մի քանիսը՝ անհետաձգելի բնույթի, որոնցով պետք Է զբաղվի Վաշինգտոնի նոր վարչակազմը»,-ասել Է Լավրովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
ՌԴ ԱԳ նախարարության ղեկավարը նշել Է, որ խնդիրները «պարտադիր չԷ փորձել լուծել մի թափով, կարելի Է փոխգործակցել՝ ելնելով «փոքր քայլերի» տրամաբանությունից: «Մենք պատրաստ ենք այդպիսի աշխատանքի: Բայց դրա հետ մեկտեղ այն ըմբռնմամբ, որ դա պետք Է կառուցվի ազնվության եւ շահերը փոխադարձ հաշվի առնելու սկզբունքներով»,-ասել Է նախարարը: