5 C
Yerevan
7 Մարտի, 2021
136140.8 By Google Analytics 06.03.2021
Գլխավոր » 2021-2022 թվականների համար «Իմ քայլը» հիմնադրամը նոր կրթաթոշակային ծրագիր չի գործարկի
Այլ Լուրեր

2021-2022 թվականների համար «Իմ քայլը» հիմնադրամը նոր կրթաթոշակային ծրագիր չի գործարկի

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ 2021-2022 թվականների համար «Իմ քայլը» հիմնադրամը նոր կրթաթոշակային ծրագիր չի գործարկի: Ներկայացնում ենք «Իմ քայլը» հիմնադրամի հայտարարությունը.

«Ինչպես արդեն նշվել է, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, որ իրականացնում էր զարգացման ծրագրեր, ս.թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, անցել է բացառապես մարդասիրական ծրագրերի իրականացման: Նշված որոշման շրջանակներում Հիմնադրամը Կրթաթոշակային ծրագիրը 2021-2022 ուսումնական տարվար համար չի իրագործի: Հետևաբար եկող ուսումնական տարվա համար Հիմնադրամը կրթաթոշակային ծրագրի նոր դիմումներ չի ընդունելու:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Հիմնադրամը, մինչև ուսումնառության ավարտը, կշարունակի աջակցել այն կրթաթոշակառուներին, որոնք արդեն արժանացել են կրթաթոշակի Հիմնադրամից:

Լիահույս ենք, որ բոլորիս ջանքերի համատեղմամբ, կկարողանանք կարճ ժամանակ հետո վերականգնել Կրթաթոշակային ծրագիրը»:

Նմանատիպ Հոդվածներ

Առավոտյան կազմակերպիչները պոկած և թափված գտան տոնածառի ճյուղերն ու խաղալիքները, իսկ հավաքված մի խումբ տղամարդիկ պահանջեցին ապամոնտաժել տաղավարները. ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամ

Նատա Հարությունյան

«Իմ քայլը» հիմնադրամը կկազմակերպի Սուրբ Ծննդյան տոնավաճառ ու անվճար հացատուն Ստեփանակերտում

Անի Գրիգորյան

«Իմ Քայլը» հիմնադրամը Վանաձորում մաքրապատման միջոցառում է անցկացնելու

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին