2 C
Yerevan
4 Մարտի, 2021
135580.8 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Լավրովը հաջորդ տարում նախկին ԽՍՀՄ տարածքում ընդհանուր առմամբ կայուն իրավիճակ է ակնկալում
Այլ Լուրեր

Լավրովը հաջորդ տարում նախկին ԽՍՀՄ տարածքում ընդհանուր առմամբ կայուն իրավիճակ է ակնկալում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ 2021թ. նախկին Խորհրդային Միության տարածքում ընդհանուր առմամբ կայուն իրավիճակ կլինի: Այս մասին Լավրովն ասել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:

«Ակնկալում ենք, որ իրավիճակը նախկին ԽՍՀՄ տարածքում կլինի ընդհանուր առմամբ կայուն։ Դրա հիմքերը կան։ Օրինակ` Ռուսաստանի հետևողական ջանքերի շնորհիվ, հաջողվեց հրադադարի հասնել ղարաբաղյան հակամարտության գոտում։ Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը նախադրյալներ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ, լիաֆորմատ հաղթահարման համար` արդար հիմքերով և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով»,- ասել է Լավրովը:

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարություն է ստորագրվել Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:

Նմանատիպ Հոդվածներ

Մոսկվան ևս պետք է վախենա Թուրքիայի պանթյուրքիստական նկրտումներից․ Ռուբեն Սաֆրաստյան

Սերինե

Լավրովը ԵՄ-ին համարել Է ՌԴ-ի հետ հարաբերությունների հետեւողական խզման նախաձեռնող

Անի Գրիգորյան

Լավրովը և Բայրամովը քննարկել են ԼՂ-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին