5 C
Yerevan
7 Մարտի, 2021
136140.8 By Google Analytics 06.03.2021
Գլխավոր » «Ես չգիտեմ քաղաքացիներին ինչպես բացատրել, թե ինչու պիտի անցումային վարչապետը լինի Վազգեն Մանուկյանը»․ Մարիա Կարապետյան
ԱՐԴ

«Ես չգիտեմ քաղաքացիներին ինչպես բացատրել, թե ինչու պիտի անցումային վարչապետը լինի Վազգեն Մանուկյանը»․ Մարիա Կարապետյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը

-Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ երեք խմբակցությունների ղեկավարներին։ Ի՞նչ է հետևելու այդ հանդիպումներին, եթե երեքից երկուսի ղեկավարները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։

-Մենք առաջարկել ենք, որ խորհրդակցություններ տեղի ունենան արտահերթ ընտրությունների անհրաժեշտության վերաբերյալ, և եթե այդ անհրաժեշտությունը հաստատվի, ապա այդ ընտրությունների անցկացման պարամետրերի վերաբերյալ, օրինակ, ժամկետների, ո՞ր ժամկետներում է նպատակահարմար անցկացնել քաղաքական ուժերի համար, Ընտրական օրենսգիրքն է շուտով խորհրդարան գալու, դրա շուրջ քննարկումներն ավելի կառուցողական մթնոլորտում անցկացնելու վերաբերյալ, մոտավորապես սա է օրակարգը։

-Ծառուկյանն ասում է, որ մենք հանդիպել ենք, և ես ասել եմ, որ ինքը պետք է հեռանա, մենք ուրիշ ոչնչից չենք խոսել։

-Մենք բազմիցս շեշտել ենք, որ այն ուժերը, որոնք պահանջում են ճգնաժամի հանգուցալուծում, պետք է բացատրեն, թե ինչու են այդ հանգուցալուծումը պատկերացնում ժողովրդի իշխանության խմբագրման միջոցով, ինչու՞ են ցանկանում խզում ստեղծել նորմալ ժողովրդավարական ընտրական ճանապարհով հանրային իշխանության մարմինների ձևավորման ընթացակարգի և առաջարկում են ինչ-որ այլընտրանք, հանրային իշխանության մարմինները թող ձևավորվեն փոքրիկ խմբերի փոխհամաձայնության միջոցով։ Հնարավոր էլ չէ տալ նորմալ բացատրություն, թե ինչու դա պետք է լինի այդպես։ Հետևաբար ես կարծում եմ, որ պետք է շանս տրվի այս քաղաքական ուժերին, որպեսզի վերանայեն իրենց դիրքորոշումները և գան, տեղավորվեն սահմանադրական ժողովրդավարական գործընթացների տրամաբանության մեջ։

-Ընդդիմադիրներն ասում են, որ Փաշինյանն այլևս ազգին համախմբող իմիջը չունի, և նա հիմա նույն վիճակում է, ինչ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանն էր։ Պետք է ինքը գնա, տեղի ունենան ընտրություններ։

-Ճիշտ եք, այդ փաստարկն է բերվում, նաև շեշտվում է, որ այս անկայունության պայմաններում հնարավոր չէ անցկացնել ընտրություններ, և կառավարող ուժը հակված է կեղծելու ընտրությունները։ Ես կցանկանայի բոլոր այս փաստարկներին անդրադառնալ հերթով։ Նախ պետք է համաձայնություն ձեռք բերենք, որ այո, ընտրությունների միջոցով է տեղի ունենում հանգուցալուծումը, այսինքն, էդ շեմը պիտի հաղթահարենք, որպեսզի մնացած բոլոր հարցերին պատասխանենք, որովհետև այս պահին առաջարկվում է լրիվ այլ տարբերակ, ինքնակոչ վարչապետի թեկնածուներ են հայտնվել։ Ես ԱԺ պատգամավոր եմ և չգիտեմ քաղաքացիներին ինչպես բացատրել, թե ինչու պիտի անցումային վարչապետը լինի Էդմոն Մարուքյանը կամ Վազգեն Մանուկյանը։ Ես չգիտեմ, թե ինչպես պատճառաբանել այդ իբր թե համախմբող վարչապետի թեկնածուի ընտրությունը։ Եվ հարց է ծագում` արդյոք այդ մարդը կարողանալու է համախմբել իշխող ուժին սատարող քաղաքացիների հանրույթը։ Կարող է այդ պարագայում էլ դժգոհություն առաջանա, ընդ որում շատ լեգիտիմ դժգոհություն, թե ժողովուրդ ջան, այդտեղ վերևներում ինչո՞վ եք զբաղված։

Մանրամասները տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

«Վազգեն Մանուկյանը ժողովրդին ընկալում է որպես մանիպուլացիայի ենթարկվող հեշտ զանգված»․ Մարիա Կարապետյան

Նատա Հարությունյան

«Արտահերթ ընտրություններում ընդդիմության շանսերը մեծ չեն՝ ունենալու նույն մանդատները»․ Մարիա Կարապետյան

Նատա Հարությունյան

Պարտադի՞ր է արդյոք՝ մենք լինենք կոռուպցիոներ և սահմանադրական իրավունքներ ոտնահարող, որ դուք ձեզ ընդդիմություն զգաք․ Մարիա Կարապետյանը՝ ԼՀԿ-ին

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին