1 C
Yerevan
4 Մարտի, 2021
135523.2 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Աֆղանստանում ազատել են գրոհայինների կողմից առգրավված ավտոբուսի ուղևորներին
Աշխարհ

Աֆղանստանում ազատել են գրոհայինների կողմից առգրավված ավտոբուսի ուղևորներին

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հերաթ նահանգում հունվարի 2-ին ոստիկանությունը կարողացել է անվտանգ ազատել    զինյալների կողմից առևանգված ավտոբուսի ուղևորներին և վարորդին։ Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը ՝ հղում կատարելով ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Բասիր Ռասուլիին:

Նրա խոսքով ՝ ազատ են արձակվել 15 ուղևորներ, այդ թվում ՝ չորս կին և մեկ երեխա, ինչպես նաև ծայրահեղականների կողմից  առավոտյան առևանգված մեքենայի վարորդը: Ավելի վաղ տարածքային նահանգապետ ՝ Մոհամմադ Օմարզայը, տեղեկացրել էր, որ «Թալիբան» զիյալները  առավոտյան առևանգել են տասնյակ ուղևորներով ավտոբուսը Հերաթ-Թուրգունդի մայրուղու Չիլդոխթարան շրջանում և տարել անհայտ ուղղությամբ: Մինչ այժմ, սակայն ոչ մի խմբավորում, ներառյալ՝ «Թալիբան» շարժումը,  չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

Նմանատիպ Հոդվածներ

Աֆղանստանում ավտոմեքենաների պայթյունից զոհեր և վիրավորներ կան

Անի Գրիգորյան

Աֆղանստանում ավիահարվածի հետեւանով զոհվածների թիվը հասել է 18-ի

Անի Գրիգորյան

Աֆղանստանում հրթիռակոծվել է ամերիկյան ռազմաբազան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին