
Տևական ժամանակ է մամուլում առկայծում են հոդվածներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ունեցած հակասությունների վերաբերյալ։ Պարզվում է, որ դրանք վերաբերվում են ոչ այդքան անցյալի գործընթացներին, որքան արդի փուլին։
Newarmenia.am–ի տեղեկությունների համաձայն, այս փուլում հակասությունների հիմքում ընկած է ընդդիմության միասնական թեկնածուի՝ Վազգեն Մանուկյանի անձը։ Ըստ մեր տեղեկությունների, Մանուկյանի թեկնածությանը կտրուկ դեմ է եղել Սերժ Սարգսյանը։ Նրան այդ հարցում դաշնակցել է Գագիկ Ծառուկյանը։
Եթե հավատանք նաև վերջին օրերին շրջանառվող այն տեղեկություններին, որ ընդդիմությունը քննարկում է փոխել միասնական թեկնածուին, ապա պատկերն առավել քան կամբողջանա։ Թերևս հիմա պարզ է դառնում, թե ինչու հատկապես Սերժ Սարգսյանի կողմնակիցները, ի տարբերություն այլ ընդդիմադիրների, լծված չէին Վազգեն Մանուկյանին գովերգելու գործին։
Լ․Ա․