8 C
Yerevan
8 Մարտի, 2021
136297.6 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Ֆրանսիան գերիներին ազատելու ջանքերին և ՀՀ-ի տնտեսական զարգացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել
Այլ Լուրեր

Ֆրանսիան գերիներին ազատելու ջանքերին և ՀՀ-ի տնտեսական զարգացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ֆրանսիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման ուղիների որոնման օգտին: ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցին:

«Երկրի ղեկավարն անցկացրել է հեռախոսազրույց Հայաստանի վարչապետի հետ: Մակրոնը հայտնել է իր վճռականությունը՝ հասնելու երկարաժամկետ քաղաքական լուծման (ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում) հոկտեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրից հետո»,-նշել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը:

Նրա խոսքով, հեռախոսազրույցի ընթացքում նախագահը տեղեկացրել է «Ֆրանսիայի պատրաստակամության մասին` աջակցելու գերիներին ազատ արձակելու ջանքերին, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ հունվարի 6-ին: Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար իրավիճակին եւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին հայ ժողովրդի համար ծանր օրերին նրա կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:

Նմանատիպ Հոդվածներ

Թուրքական իշխանությունները փորձում են խառնվել Ֆրանսիայի ներքաղաքական կյանքին. Le Journal du Dimanche-ի անդրադարձը

Անի Գրիգորյան

Ֆրանսիայի վարչապետը չի բացառել երկրում կրկին կարանտին հայտարարելու հավանականությունը

Անի Գրիգորյան

Ամանորի գիշերը Ֆրանսիայում հրկիզվել է 861 ավտոմեքենա

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին