13 C
Yerevan
6 Մարտի, 2021
136137.6 By Google Analytics 05.03.2021
Գլխավոր » ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հաստատել է Ջո Բայդենի հաղթանակը ընտրություններում
Աշխարհ

ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հաստատել է Ջո Բայդենի հաղթանակը ընտրություններում

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ու Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի համատեղ նիստում հաստատել են Ջոզեֆ Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում, որոնք կայացել էին նոյեմբերի 3-ին: Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ Բայդենը ստացել է ավելի քան 270 ձայն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր էին կազմակերպել Կապիտոլիումի մոտակայքում, նրանց մի մասը ներխուժել էր շենք, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին հաստատել ընտրությունների քվեարկության արդյունքները, ըստ որոնց հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: Բողոքի ակցիաների հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Նմանատիպ Հոդվածներ

Ողբերգական անցյալից մինչև նախագահ․ Ջո Բայդեն. տեսանյութ

Նատա Հարությունյան

Բայդենի գալով Հայաստանի հարցում ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունը չի փոխվի. միջազգայնագետ

Նատա Հարությունյան

ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը հրաժարվել Է աշխատել Բայդենի հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին