5 C
Yerevan
7 Մարտի, 2021
136140.8 By Google Analytics 06.03.2021
Գլխավոր » Ռաուլը կարող է գլխավորել «Ռեալ»-ը
Սպորտ

Ռաուլը կարող է գլխավորել «Ռեալ»-ը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլը կարող է գլխավորել «արքայական ակումբը»:

Այս մասին գրում է AS-ը: Ըստ պարբերականի, եթե ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հեռանա զբաղեցրած պաշտոնից, «սերուցքայիններն» այդ տեղում տեսնում են Ռաուլին, ով այժմ մարզում է «Ռեալ»-ի երկրորդ թիմին և դարձել է երիտասարդական լիգայի հաղթող:

«Արքայական ակումբի» ղեկավարությունը ցանկություն ուներ թիմի ղեկին տեսնել Մաուրիսիո Պոչետինոյին, սակայն վերջինս օրեր առաջ դարձավ ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ:

43-ամյա Ռաուլը «արքայական ակումբի» ակադեմիայի սան է, իսկ առաջին թիմի կազմում հանդես է եկել 1994-2010 թվականները: «Սպիտակների» կազմում հարձակվողը վեց անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 4 անգամ` երկրի Սուպերգավաթակիր, երկու անգամ էլ հաղթել է Չեմպիոնների լիգայում:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին