-12 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127648 By Google Analytics 21.01.2021
Գլխավոր » Երևանի մետրոպոլիտենում գրանցվել է տեխնիկական խափանում
Այլ Լուրեր

Երևանի մետրոպոլիտենում գրանցվել է տեխնիկական խափանում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երևանի մետրոպոլիտենում հունվարի 8-ին գրանցվել է տեխնիկական խափանում, որից հետո ժամը 19:45-ից մետրոպոլիտենն աշխատում է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ՝ «Գարեգին Նժդեհ» — «Սասունցի Դավիթ» ուղեհատվածում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի մետրոպոլիտենը:

«Հարգելի’ ուղևորներ, հունվարի 8-ին ՝ ժամը 19:35-ին, Երևանի մետրոպոլիտենում գրանցվել է տեխնիկական խափանում, որից հետո ժամը 19:45-ից մետրոպոլիտենն աշխատում է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ՝ «Գարեգին Նժդեհ» — «Սասունցի Դավիթ» ուղեհատվածում։ Այս պահին տեղում աշխատում են մասնագետների խմբերը՝ խնդիրը վերացնելու նպատակով։ Տեխնիկական խնդիրը լուծվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

Երևանի մետրոպոլիտենն առավոտվանից բնականոն գրաֆիկով աշխատում է

Նատա Հարությունյան

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները վերսկսվել են

Անի Գրիգորյան

Ցուցարարները խափանել են մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին