-14 C
Yerevan
26 Հունվարի, 2021
128099.2 By Google Analytics 25.01.2021
Գլխավոր » Սոֆյա Հովսեփյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից. գործելու է որպես անկախ պատգամավոր
Այլ Լուրեր

Սոֆյա Հովսեփյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից. գործելու է որպես անկախ պատգամավոր

հետևեք մեզ նաև Telegram-ում

Սոֆյա Հովսեփյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից. այդ մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում.

«Սիրելի՛ հայրենակիցներ

որոշում եմ կայացրել դուրս գալ իմ «Իմ քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր : Որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո:   Սա ամենևին չի նշանակում , որ որևէ կերպ կթերանամ իմ որդեգրած առաքելության իրականացման գործում , այլ կշարունակեմ գործել նույն նվիրումով, ինչպես գործել եմ մինչ այս պահը : Ցանկացած ազգանվեր և պետականամետ գործին լինելու եմ նպաստող, ինչպես եղել եմ, և դեմ եմ լինելու այն բոլոր հարցերին, որոնք չեն բխելու մեր երկրի ու ազգի շահերից : Խնդրում եմ ինձ վստահող անձանց՝ չկաշկանդվել ցանկացած հարցում դիմելու և ակնկալելու իմ աջակցությունը : Միևնույն ժամանակ ներողություն եմ խնդրում ինձ իրենց ձայնը վստահած հայրենակիցներիցս, որ սույն որոշումը ձեզ հետ չեմ քննարկել , սակայն վստահ եմ , որ ըմբռնումով կմոտենաք:   Հարգելի՛ լրագրողներ , խնդրում եմ բավարարվել այս հայտարարությամբ , քանի որ այս պահին ավել ոչինչ չունեմ ներկայացնելու : Հարգանքով՝ ձեր Սոֆյա»:

Նմանատիպ Հոդվածներ

Վազգեն Մանուկյանը պետք է ներողություն խնդրի թե՛ գյումրեցիներից, թե՛ ողջ հանրությունից․ Սոֆյա Հովսեփյան

Անի Գրիգորյան

2017-ին Սոֆյա Հովսեփյանը ստացել է 629 ձայն

Նատա Հարությունյան

Ջուլֆալակյանի տարաձայնությունները եղել են ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ․ Սոֆյա Հովսեփյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին