-14 C
Yerevan
26 Հունվարի, 2021
128083.2 By Google Analytics 25.01.2021
Գլխավոր » Ժամկետային զինծառայողների ծնողները հանդիպել են ՊՆ ներկայացուցչի հետ և ներկայացրել իրենց խնդիրները
Այլ Լուրեր

Ժամկետային զինծառայողների ծնողները հանդիպել են ՊՆ ներկայացուցչի հետ և ներկայացրել իրենց խնդիրները

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ծառայության վայրեր մեկնող զինծառայողների ծնողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծնողները պահանջում են, որպեսզի իրենց երեխաներին Արցախ չուղարկեն ծառայության, քանի դեռ չկան անվտանգության երաշխիքներ: Նրանք հանդիպել են Պաշտպանության նախարարության ներկայացուցչի հետ:

Հանդիպմանը մասնակցած ծնողներից մեկը լրագրողներին պատմել է, որ ՊՆ ներկայացուցիչը պարզաբանել է՝ իրենց երեխաները պետք է գնան, որ մյուս ժամկետային զինծառայողները կարողանան վերադառնալ:

Պաշտպանության նախարարության ներկայացուցչը նաև գրի է առել ծնողների ներկայացրած խնդիրները և խոստացել, որ կպատասխանեն բոլոր հարցերին:

Զինծառայողների ծնողները նշել են, որ հանդիպման արդյունքը իրենց չի բավարարել, ուստի կշարունակեն իրենց բողոքի ակցիաները:

Նմանատիպ Հոդվածներ

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները

Նատա Հարությունյան

Մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են մեդալներով

Նատա Հարությունյան

Հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և վերադարձվել է զոհված զինծառայողների 74 աճյուն

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին