4 C
Yerevan
8 Մարտի, 2021
136297.6 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Հրդեհ Էջմիածին քաղաքում. կա զոհ և տուժած
Այլ Լուրեր

Հրդեհ Էջմիածին քաղաքում. կա զոհ և տուժած

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ունվարի 11-ին, ժամը 02։25-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:46-ին, մարվել՝ 03:07-ին: Այրվել է ննջասենյակի կահույքը․ բնակիչ Գյորգի Մ․-ն (ծնված 1935 թ.) տեղում մահացել է։

Փրկարարները Սվետա Խ․-ին (ծնված 1937 թ.) դուրս են բերել բնակարանից և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա․ վերջինս հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Նմանատիպ Հոդվածներ

Հրդեհ Գյումրի քաղաքում․ կա զոհ

Նատա Հարությունյան

Հրդեհ է բռնկվել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում

Անի Գրիգորյան

Հրդեհ Վանաձորի բնակարաններից մեկում․ կան տուժածներ եւ զոհ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին