-11 C
Yerevan
22 Հունվարի, 2021
127395.2 By Google Analytics 21.01.2021
Գլխավոր » Ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում․ ԱԱՏՄ
Այլ Լուրեր

Ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում․ ԱԱՏՄ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հունվարի 11-ից ուսումնական գործընթացի մեկնարկին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ 

հարկ է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում։ 

Ջեռուցման նորմերի խախտումների դեպքում կարելի է զանգահարել ՀՀ ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։ 

Հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 12-N հրամանով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=112989

Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է`

• Հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։

• Հաստատության շենքերում ապահովվում է օդի հետևյալ ջերմաստիճանը.

1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան ցելսիուս,

• Հաստատությունների սենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը 40-60 տոկոսի սահմաններում:

Սույն պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա՝ անկախ սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից:

Նախադպրոցական կազմակերպությունների օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի N 857 հրամանով։ Շենքերը պետք է ապահովված լինեն կենտրոնացված ջեռուցման և օդափոխության համակարգերով: 

Գյուղական բնակավայրերում մեկ հարկանի մսուր-մանկապարտեզների շենքերում (50 տեղից ոչ ավելի) թույլատրվում է վառարանային ջեռուցում: Վառարանի բացվածքը փակվում է հերմետիկ դռնով։ 

Տարածքների օդի ջերմությունը պետք է տարբերակել՝ կախված տարածքի օգտագործման նպատակներից երեխաների տարիքից: 

Մանրամասները՝ կից իրազեկման թերթիկներում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին