1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136361.6 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » Հոգեբուժական միջամտություն ստանալու համար 16 տարին լրացած երեխայի համաձայնությունն առաջնային կդառնա
Այլ Լուրեր

Հոգեբուժական միջամտություն ստանալու համար 16 տարին լրացած երեխայի համաձայնությունն առաջնային կդառնա

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով ամրագրվում է 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու համար նրա համաձայնությունը առաջնային է:  «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների նպատակն է համահունչ դարձնել կարգավորումները՝ «Հոգեբուժության մասին» և «Երեխայի իրավունքների մասին» օրենքներում:

«Փոփոխությունը վերաբերում է 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու վերաբերյալ նրա կողմից գրավոր իրազեկված համաձայնություն տալուն, եթե առկա է երեք պայման. առաջին՝ բժիշկ-հոգեբույժի կարծիքով, 16 տարին լրացած երեխան ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները, երկրորդ՝ այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային, երրորդ՝ կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը»,-ասաց Ավանեսյանը:

16 տարին չլրացած երեխաների իրազեկված համաձայնությունը տրվում է նրանց օրինական ներկայացուցչի կողմից, բայց ամրագրվել է նրանց կարծիքը լսելու և ամրագրելու պարտականությունը, ինչը հնարավորություն կընձեռի նրա իրավունքների պաշտպանության ընթացքում ֆիքսել նրա կարծիքը երեխայի լավագույն շահերից ելնելով:

Նմանատիպ Հոդվածներ

Հոգեբուժական միջամտության համար 16 տարին լրացած երեխայի համաձայնությունը նախատեսվում է դարձնել առաջնային

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին