10 C
Yerevan
4 Մարտի, 2021
135772.8 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են ամենասեղմ ժամկետներում քննել հարուցված քրեական գործերը
Այլ Լուրեր

Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են ամենասեղմ ժամկետներում քննել հարուցված քրեական գործերը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում զինվորական քննչական գլխավոր վարչություն մոտ` պահանջելով քննիչներից ամենասեղմ ժամկետում քննել սպայակազմին վերաբերող քրեական գործերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, զոհված զինծառայողի՝ Մխիթար Մխիթարյանի հայրը` Գարիկ Մխիթարյանը, նշեց, որ նոյեմբերի 2-ից ներկայացրել են հաղորդում սպայակազմի կողմից կատարած հանցագործությունների վերաբերյալ: Գարիկ Մխիթարյանի պնդմամբ` հրամանատարական կազմի սխալ հրամանի հետևանքով են զոհվել իրենց երեխաները:

«Մարդիկ կան, որոնք դեռ պետք է քննվեն: Քննիչներն ասում են, որ նրանք Ղարաբաղում են քննվել և նրանց չեն բերել Հայաստան: Այնտեղ էլ քննչական մարմին կա, այնտեղ են աշխատել նրանց հետ, բայց հանգամանքները դեռ բավարար չեն, ուստի մեր խնդրի լուծումը մնացել է օդում կախված»,- նշեց Մխիթարյանը:

Զոհված զինծառայողի հայրը քրեական գործի ձգձգման միտում չի տեսնում, ուղղակի խնդրում է, որ բոլոր բաժինների քննիչներն ամենասեղմ ժամկետներում իրենց գործառույթները իրականացնեն, որպեսզի գործը տեղից շարժվի:

Նմանատիպ Հոդվածներ

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները

Նատա Հարությունյան

Մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են մեդալներով

Նատա Հարությունյան

Հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և վերադարձվել է զոհված զինծառայողների 74 աճյուն

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին