10 C
Yerevan
4 Մարտի, 2021
135763.2 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և վերադարձվել է զոհված զինծառայողների 74 աճյուն
Այլ Լուրեր

Հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և վերադարձվել է զոհված զինծառայողների 74 աճյուն

հետևեք մեզ նաև Telegram-ում

2021 թվականի առաջին տասնօրյակն Արցախում մեկնարկել է առանց արտակարգ ու դժբախտ պատահարների:

Հունվարի մեկից 10-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավավարման կենտրոնում գրանցվել է 806 կանչ, որոնց մեծ մասը կապված է պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի տարածքում մնացած զենք-զինամթերքի հայտնաբերման, ինչպես նաև կենցաղային պատահարների հետ:

Վերջին 10 օրերի ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վերաբերյալ ստացվել է 70 կանչ: ԱԻ ծառայության սակրավորներական ջոկատները Ստեփանակերտում և շրջաններում հայտնաբերել, վնասազերծել կամ պահեստավորել են 200-ից ավելի պայթուցիկ առարկա:

2021 թվականի առաջին տասնօրյակում հրդեհի մասին 15 հաղորդում է արձանագրվել: Բոլորը՝ բաց տարածքում չոր խոտի այրվելու հետևանքով, որոնք քամու միջոցով տարածվել և ընդլայնվել էին: Հրշեջ փրկարարների շնորհիվ ժամանակին կատարվել է հրդեհաշիջում: Հրդեհի խոշոր դեպք գրանցվել է Ստեփանակերտից մոտ 12 կմ հեռավորության վրա՝ անտառային հատվածում: Այն բռնկվել է քաղաքացու անզգուշության պատճառով: Հրշեջ փրկարարները կանխարգելիչ տեխնիկական միջոցներով կրակը մարել են ժամանակին: Իսկ վնասի մակերեսը ճշտվում է:
Բոլոր դեպքերում՝ տուժածներ չեն եղել:

911 ահազանգման կենտրոնում Ճանապարհատրանսպորտային պատահարի միայն 2 դեպք է արձանագրվել: Այս դեպքում կա մեկ տուժած: Փրկարարները վերջինիս տեղափոխել են բժշկական կենտրոն, նրա վիճակը բավարար է:

Վերջին 10 օրվա ընթացքում կենցաղային կանչերի վերաբերյալ ստացվել է 34 կանչ: Դրանք, մասնավորապես վերաբերում էին ջրամատակարարման, հիվանդի տեղափոխման, դռան կամ վերելակի բացման հետ:
Նոր տարվա առաջին օրերին փրկարարները քաղաքացիներին 150-ից ավելի խորհրդատվություն են տվել:

Ծառայության Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման անձնակազմը սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում շարոնակում են իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: 2021 թվականի հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և վերադարձվել է զոհված զինծառայողների 74 աճյուն:
Նոյեմբերի 13-ից՝ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1211 աճյուն, նրանց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:

Նմանատիպ Հոդվածներ

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները

Նատա Հարությունյան

Մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են մեդալներով

Նատա Հարությունյան

Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են ամենասեղմ ժամկետներում քննել հարուցված քրեական գործերը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին