1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136371.2 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » Տեղահանված արցախցիները կահավորված տներ ստանալու համար կարող են արդեն ներկայացնել դիմումները
Այլ Լուրեր

Տեղահանված արցախցիները կահավորված տներ ստանալու համար կարող են արդեն ներկայացնել դիմումները

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։  Այս մասին տեղեկացնում են Արցախի աշխատանքի,սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:

«Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայնքներում։ Առանձնատները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում»,-հայտնում են նախարարությունից՝ հավելելով, որ  դիմումները կարող են ներկայացվել նախարարություն՝ պարտադիր նշելով կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, բնակության փաստացի վայր, անուն ազգանուն):

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի խորհրդական Անի Թովմասյանը հավելեց, որ տեղահանված բնակիչներին տրամադրվելիք առանձնատների թիվը կհստակեցվի դիմումների հավաքագրումից հետո:

«Սա աստիճանական  գործընթաց է, որի շրջանակներում բոլոր դիմողներն աստիճանաբար ապահովվելու են բնակելի տներով»,-հայտնեց Թովմասյանը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին