-10 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127648 By Google Analytics 21.01.2021
Գլխավոր » Ստեղծեցինք ՀԿ, որ կարողանանք միջազգային հանրության հետ խոսել իրենց լեզվով․ «Հադրութի Դեօկուպացիա» ՀԿ-ի խորհրդի նախագահ
Հարցազրույցներ

Ստեղծեցինք ՀԿ, որ կարողանանք միջազգային հանրության հետ խոսել իրենց լեզվով․ «Հադրութի Դեօկուպացիա» ՀԿ-ի խորհրդի նախագահ

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am –ի զրուցակիցն է «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Արփի Վանյանը։

-«Հադրութի Դեօկուպացիա» ՀԿ-ի ստեղծման գաղափարը ինչպե՞ս առաջացավ, ինչու՞ որոշվեց ստեղծել այն։

-ՀԿ-ն ստեղծվել է որպես շարունակությունն ինքնաբուխ ծնված այն պայքարի, որը սկիզբ առավ պատերազմի օրերին, երբ Հադրութը օկուպացվեց ադրբեջանական բանակի կողմից, և տեղահանված հադրութցիները ապաստան գտան Հայաստանի Հանրապետությունում։ Սկզբից հավաքներ, ակցիաներ էինք իրականացնում տարբեր դեսպանատների դիմաց` ներկայացնելով մեր պահանջը՝ այն է Հադրութի դեօկուպացիա և տեղահանվածների վերադարձ իրենց բնակավայրեր։ Այնուհետև որոշեցինք ստեղծել ՀԿ, որպեսզի կարողանանք միջազգային հանրության հետ խոսել իրենց լեզվով։ «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն ներկայացնում է Արցախի Հանրապետության ժամանակավորապես օկուպացված Հադրութի շրջանի դեօկուպացիայի նպատակը՝ որպես ազգային-քաղաքական տեսլականի մաս, արտահայտում է այն կիսող մեր բոլոր հայրենակիցների ձայնը։

-Կա նաև «Հանուն Հադրութի» նախաձեռնություն, նրանք ևս այս հարցի առնչությամբ որոշակի տեսակետներ են արտահայտել։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է նպատակահարմար նրանց առաջ քաշած թեզը՝ դիմել ԱՄՆ կամ ԵՄ,  եթե ըստ էության խնդրի տիրապետողը Ռուսաստանն է։ Եթե չդեօկուպացվի Հադրութը,  ինչու՞ են դիտարկում այդ երկրներից ապաստան խնդրելու հարցը, այլ ոչ թե Արցախի կամ Հայաստանի այլ շրջանում վերաբնակեցվելը։

-Այդ հարցերի պատասխանը ավելի ստույգ կարող են տալ նախաձեռնության հեղինակները։ Իմ կողմից կարող եմ ասել, որ մենք ընդգծում ենք խնդրի հետագա կարգավորումը Մինսկի խմբի եռանախագահողների ֆորմատով։ Մենք նաև պահանջում ենք, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների եռակողմ գրավոր հայտարարության մասով ընդունվի համապատասխան ներպետական իրավական ակտ-վերապահում, որտեղ կարձանագրվի, որ այդ հայտարարությունը հումանիտար նպատակ է ունեցել՝ կանգնեցնելու արյունահեղությունը, ոչավելին։ Եվ հստակեցնել ՝արդյոք այդ հայտարարությունը համապատասխանում է ՀՀ սահմանադրականությանը։ Մենք ունենք մեկ գլխավոր նպատակ՝ դա Հադրութի դեօկուպացիան է և հադրութցիների վերադարձն իրենց ծննդավայրը, իրենց օջախները։ Այլ ֆորմատով չենք տեսնում մեր ճակատագիրը, և մեր պայքարը հանուն այդ նպատակի է։ Ու դա է մեր պահանջը՝ որպես ազգերի ինքնորոշման սկզբունք։

-Ձեր վերջին հայտարարությանը արձագանքողներ եղե՞լ են, և որո՞նք են Ձեր հետագա քայլերը։

Բազմաթիվ նամակներ ենք ստացել հադրութցիներից, ինչպես նաև Արցախի ու Հայաստանի ճակատագրով մտահոգ մարդկանցից, ովքեր ողջունել են հայտարարությունը և համաձանություն տվել առաջ քաշած կետերին։ Մենք հետևողականորեն քայլելու ենք մեր ընտրած ճանապարհով՝ այն է ամբողջ աշխարհին ներկայացնել իրականությունը։ Մենք պահանջում ենք, որ իրեն քաղաքակիրթ համարող աշխարհը դատապարտի Թուրքիայի ուղղակի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան և հանդես գա դրանց հետևանքների հաղթահարման անհրաժեշտության պաշտպանությամբ։ Շարունակելու ենք բարձրացնել Հադրութի շրջանի դեօկուպացիայի պահանջը՝ որպես ազգերի ինքնորոշման սկզբունքի ապահովման և Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետևանքների հաղթահարման նախագրավական։ Եվ հավատով կերտելու ենք այն օրը, երբ նորից կվերադառնանք․․․

Քրիստինե Աղաբեկյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին