2 C
Yerevan
4 Մարտի, 2021
135561.6 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը կունենա մինչև փետրվարի առաջին կես
Այլ Լուրեր

Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը կունենա մինչև փետրվարի առաջին կես

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու համար Հայաստանը բանակցություններ է անցկացնում մի քանի ուղղություններով: Պատվաստանյութի առաջին խմբաքանակը նախատեսվում է ունենալ հունվարի վերջին կամ փետրվարի առաջին կեսին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ բանակցություններ են վարում այն պատվաստանյութերը ձեռք բերելու ուղղությամբ, որոնք անցել են անհրաժեշտ հետազոտություններն ու փորձարկումները՝  «Սպուտնիկ V»-ն,  «Pfizer-BioNTech»-ը,  «Մոդերնա» ընկերության պատվաստանյութը, «AstraZeneca»-ն:

«Նախատեսում ենք բնակչության 10 տոկոսի համար ձեռք բերել պատվաստանյութ՝ սկզբում միայն ռիսկի խմբերում պատվաստումներ իրականացնելու համար: Բանակցություններ են անցկացվում պատվաստանյութի ներկրման ժամանակահատվածի շուրջ: Մինչև հունվարի վերջ, փետրվարի առաջին կեսը կլինի պատվաստանյութի առաջին խմբաքանակը և կսկսվի ռիսկի խմբերի պատվաստման գործընթացը: Թե պատվաստանյութի որ տեսակը սկզբում կունենանք պարզ չէ, նշված 4 տեսակի պատվաստանյութերի ձեռքբերման ուղղությամբ զուգահեռաբար աշխատանքներ են տարվում»,-ասաց Գայանե Սահակյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Իտալիայում հայտնաբերել են կորոնավիրուսի՝ պատվաստանյութերի նկատմամբ կայուն մուտացիա

Անի Գրիգորյան

Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութը

Անի Գրիգորյան

COVID-19-ի դեմ ռուսաստանյան երրորդ պատվաստանյութը ցանկանում են գրանցել փետրվարի 20-ին

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին