-14 C
Yerevan
26 Հունվարի, 2021
128092.8 By Google Analytics 25.01.2021
Գլխավոր » Վաշինգտոնի քաղաքագլուխը հորդորել է Բայդենի պաշտոնակալության օրը մայրաքաղաք չայցելել
Աշխարհ

Վաշինգտոնի քաղաքագլուխը հորդորել է Բայդենի պաշտոնակալության օրը մայրաքաղաք չայցելել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վաշինգտոնի քաղաքագլուխ Մուրիել Բաուզերը հարեւան Մերիլենդի եւ Վիրջինիայի նահանգների ղեկավարների հետ համատեղ հայտարարության մեջ հորդորել Է ամերիկացիներին՝ երկրի մայրաքաղաք չայցելել ընտրված նախագահ Ջո Բայդենի պաշտոնակալության օրը, այլ դրա փոխարեն արարողությունը դիտել առցանց։

«Հունվարի քսանին լինելու Է իշխանության փոխանցում, մենք միմյանց եւ մեր գործընկերների հետ դաշնային կառավարությունում համագործակցելու ենք մայրաքաղաքի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում: Նախագահի 59-րդ պաշտոնակալության շուրջ ստեղծված բացառիկ հանգամանքների, այդ թվում՝ անցյալ շաբաթ տեղի ունեցած խռովության եւ մահացու վտանգավոր COVID-19-ի շարունակվող համավարակի կապակցությամբ, մենք աներեւակայելի քայլեր ենք ձեռնարկում՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել Վաշինգտոն, այլ մասնակցել վիրտուալ ձեւաչափով»,-ասվում Է քաղաքական գործիչների հայտարարության մեջ, որը զետեղված Է ԱՄՆ-ի մայրաքաղաքի քաղաքագլխի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրության ռեժիմ Է հաստատել Վաշինգտոնում՝ ապահովելու համար հաջորդ նախագահ Ջո Բայդենի՝ հունվարի 20-ին կայանալիք պաշտոնակալության անվտանգությունը:

Հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կոնգրեսի շենք, անկարգությունների արդյունքում առնվազն հինգ մարդ Է զոհվել: Կապիտոլիումում կոնգրեսականներն այդ պահին զբաղված Էին քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատմամբ, որոնց համաձայն, նախագահական ընտրությունների հաղթող Է դարձել Ջո Բայդենը:

Կոնգրեսի նիստը ընդհատվել Է մի քանի ժամով, կոնգրեսականների մի մասը տարհանվել Է: Երբ Կապիտոլիումում հաջողվել Է վերականգնել կարգուկանոնը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը հաստատել են Բայդենի հաղթանակը, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:

Նմանատիպ Հոդվածներ

Վաշինգտոնում բողոքի ակցիայի ժամանակ 4 մարդ զոհվել է, 50-ից ավելի մասնակից՝ ձերբակալվել

Անի Գրիգորյան

Վաշինգտոնում կայացել է Զոհրաբ Մնացականի հանդիպումը Մայք Պոմպեոյի հետ

Նատա Հարությունյան

ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին