1 C
Yerevan
4 Մարտի, 2021
135523.2 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Շվեյցարիան հաստատել է Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութի կիրառումը
Այլ Լուրեր

Շվեյցարիան հաստատել է Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութի կիրառումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Շվեյցարիան հաստատել է ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, դեղամիջոցը հաստատվել է երկրում զանգվածային պատվաստում իրականացնելու համար:

Moderna-ի դեղամիջոցն արդեն երկրորդ պատվաստանյութն է, որը հաստատվում է Շվեյցարիայի դեղամիջոցների վերահսկիչ մարմնի՝ Swissmedic ինստիտուտի կողմից: Առաջինը դարձել է ամերիկա-գերմանական համատեղ արտադրության Pfizer/BioNTech պատվաստանյութը, որի կիրառումը հավանության է արժանացել դեկտեմբերի 19-ին:

Նշվում է, որ երկիրը պատվաստանյութի մոտ 7,5 մլն չափաբաժին է գնել ամերիկյան ընկերությունից: Պատվաստանյութը կարելի է օգտագործել 18-ից բարձր տարիքի մարդկանց համար: Առաջիկայում առաջին 200 հազար չափաբաժինները կմատակարարվեն տարբեր կանտոններ:

Նմանատիպ Հոդվածներ

Իտալիայում հայտնաբերել են կորոնավիրուսի՝ պատվաստանյութերի նկատմամբ կայուն մուտացիա

Անի Գրիգորյան

Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութը

Անի Գրիգորյան

COVID-19-ի դեմ ռուսաստանյան երրորդ պատվաստանյութը ցանկանում են գրանցել փետրվարի 20-ին

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին