2 C
Yerevan
16 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 15.01.2021
Գլխավոր » Հետաքրքիր առաջարկ. 50-տոկոսանոց զեղչ սահմանված ժամկետում տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում. «Ժամանակ»
թերթերի տեսություն

Հետաքրքիր առաջարկ. 50-տոկոսանոց զեղչ սահմանված ժամկետում տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում. «Ժամանակ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժամանակ» թերթը գրում է. 

«Կառավարությունը հանդես է եկել շատ հետաքրքիր օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում: Կառավարությունն առաջարկում է ՎԻՎ օրենսգրքի որոշ հոդվածներով նշանակված տուգանքների 50 տոկոսանոց զեղչ, եթե տուգանքի ծանուցումը ստանալուց հետո 14 օրյա ժամկետում խախտում կատարողը վճարում է ՎԻՎ օրենսգրքով նախատեսված տուգանքի 50 տոկոսը:

Ավելի պարզ՝ եթե վարորդն անցել է կարմիր լույսի տակով, և դրա համար նախատեսված է 20 հազար դրամ տուգանք, ապա տուգանքի ծանուցումը ստանալուց հետո վարորդը կարող է 14 օրյա ժամկետում վճարել 10 հազար դրամ՝ ազատվելով մյուս 10 հազարը վճարելու պարտավորությունից:

Հետաքրքիրն այն է, որ կառավարությունն առաջարկում է օրենքին հետադարձ ուժ տալ և այս փոփոխությունը տարածել մինչև օրենքի ընդունումը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում կատարված վարչական իրավախախտումների և Հայաստանում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի ու կարանտին հայտարարելու որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման հիմքով նշանակված տուգանքների վրա»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին