5 C
Yerevan
7 Մարտի, 2021
136140.8 By Google Analytics 06.03.2021
Գլխավոր » Երևանյան քոլեջի սաները պատվավոր մրցանակների են արժանացել միջազգային մրցույթ-փառատոնում
Մշակութային

Երևանյան քոլեջի սաները պատվավոր մրցանակների են արժանացել միջազգային մրցույթ-փառատոնում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի նվագախումբը, քոլեջի սան Մարիամ Նիկոլյանը մրցանակային առաջին տեղերն են զբաղեցրել Վիտեբսկում կայացած արվեստի միջազգային մրցույթ-փառատոնում: Այն անցկացվել է հունվարի  8-10-ը առցանց հարթակում:

Քոլեջի դասախոս, երգիչ Վրեժ Կիրակոսյանն ասաց, որ մրցույթ-փառատոնը կազմակերպում է էստրադային երգի «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթ-փառատոնի կազմկոմիտեն:

Նրա խոսքով՝ Հայաստանը մրցույթ-փառատոնին մասնակցում է առաջին անգամ: Նախորդ տարի Կիրակոսյանը հրավիրված է եղել որպես ժյուրիի անդամ: Այս տարի՝ ևս: «Կարծեցի՝ լավ կլինի, եթե Հայաստանն իր մասնակցությունն ունենա այդ նախաձեռնությանը: Մեր քոլեջի սաները բազմաժանր մրցույթին ներկայացել են տարբեր կատեգորիաներում: Մասնակցել են «Գործիքային երաժշտություն», «Վոկալ», «Խորեոգրաֆիա», «Կերպարվեստ» անվանակարգերում»,-տեղեկացրեց Կիրակոսյանն ու հավելեց, որ մրցույթ-փառատոնում հանդես է եկել ավելի քան 600 մասնակից ԱՊՀ, եվրոպական մի շարք երկրներից և ԱՄՆ-ից:

«Գործիքային երաժշտություն» անվանակարգում առաջին պատվավոր մրցանակի է արժանացել քոլեջի նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարը Խաչիկ Սահակյանն է: Ուսանողներ Արա Հովհաննիսյանը (հարվածային գործիքներ) և Էրիկ Հարությունյանը (կիթառ)՝ 2-րդ կարգի  դափնեկիրներ են դարձել:

«Վոկալ» անվանակարգում քոլեջի ուսանողներ Վահագն Կարապետյանը, Գարիկ Սիմոնյանը և Մարիա Խանդանյանն արժանացել են երկրորդ մրցանակին։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին