8 C
Yerevan
8 Մարտի, 2021
136204.8 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » ՌԳԱ-ի նախագահը «Սպուտնիկ V» պատվաստանյութի մշակումը համարել է համաշխարհային սենսացիա
Աշխարհ

ՌԳԱ-ի նախագահը «Սպուտնիկ V» պատվաստանյութի մշակումը համարել է համաշխարհային սենսացիա

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի մշակումը հայրենական գիտնականների միակ ձեռքբերումը չԷ, բեկումնային հետազոտություններ կան նաեւ այլ ոլորտներում: Այդ մասին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) նախագահ Ալեքսանդր Սերգեեւը հայտարարել Է հունվարի 13-ին «Ռոսիյսկայա գազետա»-ում հրապարակված հարցազրույցում:

«Կորոնավիրուսի դեմ մեր պատվաստանյութերը սենսացիա են դարձել ամբողջ աշխարհի համար, ինչ-որ մեկն անմիջապես սկսեց կասկածներ հայտնել, ինչը եւ հասկանալի Է՝ մրցակցությունը շատ դաժան Է: Բացի պատվաստանյութից, մենք ունենք նաեւ այլ լուրջ ձեռքբերումներ»,-ասել Է Սերգեեւը՝ պատասխանելով հրատարակության այն հարցին, թե ինչպիսին են Ռուսաստանի գիտության ձեռքբերումները համաշխարհային մակարդակով:

ՌԳԱ-ի նախագահի խոսքով՝ նաեւ «համաշխարհային աստղաֆիզիկայի համար բեկում են դարձել «Սպեկտիր-ՌԳ» տիեզերական դիտարանի արդյունքները:

Նա նշել Է, որ «վերջերս մեր գիտության եւս մեկ նշանավոր ձեռքբերում Է Բեխտերեւի հիվանդության (հոդերի խրոնիկական սիստեմային աուտոիմունային հիվանդություն) դեմ դեղամիջոցը»:

«Գիտնականները գտել են, թե սեփական իմունիտետի հատկապես որ բջիջներն են սպանում տիրոջ օրգանիզմը, եւ դրանց դեմ ստեղծել են ուղղորդված գործողությամբ նյութ: Այդ կարեւորագույն հետազոտությունը կապված Է ոչ միայն Բեխտերեւի հիվանդության հետ, դրա նշանակությունը շատ ավելի ընդարձակ Է:

Խոսքն այսպես կոչված չեզոքացուցիչ հակամարմիների մասին Է, որոնք կարող են կիրառվել ամենատարբեր աուտոիմունային հիվանդությունների բուժման համար, երբ օրգանիզմի իմունային բջիջները սկսում են գրոհել առողջ բջիջների վրա»,-հայտարարել Է ՌԳԱ-ի ղեկավարը: Դրա հետ մեկտեղ նա ճշտել Է, որ չեզոքացուցիչ հակամարմիները կարող են կիրառվել նաեւ քովիդի բուժման համար»: «Մեզ մոտ սկսվում են հակամարմնի կլինիկական փորձարկումներ, որոնք չեզոքացնում են SARS-CoV-2-ը: Այն մշակվել Է ՌԳԱ-ի գիտնականների կողմից՝ չինացի գործընիկերների հետ համատեղ»,-ասել Է Սերգեեւը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Պաղեստինցիներն Իսրայելին մեղադրել են Գազայի հատվածում «Սպուտնիկ V»-ի մատակարումներն արգելափակելու մեջ

Անի Գրիգորյան

Գերմանական կարգավորիչը հաստատել Է «Սպուտնիկ V-ի շուրջ Ռուսաստանի հետ շփումները

Անի Գրիգորյան

«Սպուտնիկ V»-ն պլանավորում են 25 երկրներում գրանցել երկու շաբաթվա ընթացքում

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին