2 C
Yerevan
16 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 15.01.2021
Գլխավոր » ԱՄՆ-ում 70 տարվա ընթացքում առաջին անգամ ի կատար են ածել կնոջ նկատմամբ մահապատիժը
Աշխարհ

ԱՄՆ-ում 70 տարվա ընթացքում առաջին անգամ ի կատար են ածել կնոջ նկատմամբ մահապատիժը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ-ի իշխանությունները 70 տարվա ընթացքում առաջին անգամ ի կատար են ածել կնոջ նկատմամբ մահապատիժը: Այդ մասին հաղորդել Է New York Times թերթը: Դատապարտյալ Լիզա Մոնթհոմերին մեղավոր Է ճանաչվել 2004 թվականին հղի կնոջը հատկապես դաժան սպանության գործով:

Ավելի վաղ պլանավորվել Էր, որ դատավճիռն ի կատար կածվի դեկտեմբերի 8-ին Ինդիանայի նահանգում: Հետագայում, դատարանի որոշմամբ, մահապատիժը հետաձգել են մինչեւ հունվարի 12-ը: Ինդիանայի դատարանը հունվարի 11-ին դաշնային մակարդակով հետաձգել Է Մոնթհոմերիի մահապատժի ի կատար ածումը նրա հոգեվիճակի հետ կապված խնդրի պատճառով: Սակայն ԱՄՆ-ի Գերագույն դատարանն այդ որոշումը մերժել Է հունվարի 12-ի երեկոյան՝ թույլ տալով իրականացնել մահապատիժը: Ինչպես հաղորդում Է հրատարակությունը, Մոնթհոմերիի մահապատիժն իրագործվել Է մահացու ներարկման օգնությամբ՝ Ինդիանայի նահանգի Թերե-Հոթ բանտում:

Կնոջ մահն արձանագրել են հունվարի 13-ին տեղական ժամանակով 01:31-ին (Երեւանի ժամանակով 10:31-ին): Մոնթհոմերիի դատապաշտպան Քելլի Հենրին հայտարարել Է, որ ԱՄՆ-ի իշխանությունները խախտել են օրենքը՝ մահապատժի ենթարկելով իր սպասարկյալին, որը տառապում Էր «հոգեկան հիվանդությամբ»: Հուլիսին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշում Է ընդունել, որ 17 տարվա ընթացքում առաջին մահապատիժներն ԱՄՆ-ի դաշնային բանտերում կարող են իրականացվել, չեղարկելով կասեցումը, որն ավելի վաղ կարգադրվել Էր ստորին ատյանի դատարանի կողմից: Առաջինը մահապատժի Է ենթարկվել 47-ամյա Դենիել Լյուիս Լին, որը նույնպես պահվում Էր Ինդիանայի նահանգի Թերե-Հոթ բանտում: Լիզա Մոնթհոմերի մահապատիժը թվով տասնմեկերորդն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին