2 C
Yerevan
16 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 15.01.2021
Գլխավոր » COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 90 միլիոնը. ԱՀԿ
Աշխարհ

COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 90 միլիոնը. ԱՀԿ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կորոնավիրուսով վարակվածների թվաքանակն ամբողջ աշխարհում գերազանցել Է 90 միլիոնը, գրեթե 2 միլիոն մարդ մահացել Է: Այդ մասին վկայում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները:

ԱՀԿ-ի տեղեկատվության համաձայն, վարակվածների թիվն ամբողջ աշխարհում հասել Է 90 միլիոն 54 հազար 813-ի, մահացել Է կորոնավիրուսով հիվանդացած 1 միլիոն 945 հազար 610 մարդ: Անցած շաբաթ աշխարհում հայտնաբերվել Է COVID-19-ի 546 հազար 16 նոր դեպք եւ մահվան 9 հազար 884 դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին