-11 C
Yerevan
22 Հունվարի, 2021
127382.4 By Google Analytics 21.01.2021
Գլխավոր » Նոր ի հայտ եկած հանգամանք Ավետիսյանների գործը բեկանելու համար չկա
Իրավունք

Նոր ի հայտ եկած հանգամանք Ավետիսյանների գործը բեկանելու համար չկա

հետևեք մեզ նաև Telegram-ում

6 տարի առաջ անհայտ պայմաններում Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի գործով գանգատները Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ստացել է, դրանք համարակալվել են, սակայն դրանից հետո այլևս գործողություն չի կատարվել բողոքը վարույթ ընդունելու կամ կոմունիկացիայի վերաբերյալ: Այս մասին NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց բողոքները ՄԻԵԴ ուղարկած ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանը: Ըստ նրա՝ իրենք դեռ սպասում են բողոքների վարույթ ընդունմանը: Ասել է թե, նոր ի հայտ եկած հանգամանք Ավետսիյանների գործով որոշումը բեկանելու և այն վերանայելու համար չկա:

Գյումրիում ռուս զինծառայողի կողմից դաժանորեն սպանված Ավետիսյանների հարազատները «Ազատությանը» երեկ ասել են, որ  արժանահավատ չեն համարում կատարված քննությունն ու դատարանի որոշումը, որով 7 մարդու մահվան սպանելու համար դատապարտվել է միայն ռուս զինածառայող Պերմյակովը՝ պահանջելով գործի վերանայում:

Ըստ ՄԻԵԴ ներկայացված բողոքի՝ «կատարված հանցագործության համար մեղադրանք է առաջադրվել միայն Վ. Պերմյակովին, որն էլ «նախաքննությամբ» հիմնավորվել է նրանով, որ դեպքի վայրից հայտնաբերվել են Պերմյակովի զենքը, զինվորական համազգեստը, երկու ծխախոտի գլանակ, և վերջինս ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել: Քննություն չի կատարվել այն ուղղությամբ, թե հնարավոր էր արդյոք Պերմյակովի զենքը և հագուստը գողանալու արդյունքում անհայտ անձի/անձանց կողմից կատարված լիներ ոճրագործությունը, կամ այն հանգամանքը, որ արդյոք Պերմյակովը չի գործել մենակ՝ սպանելով Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին:

        Գ. Վ. Պերմյակովից առգրավված բանակային նմուշի ձմեռային ներքնազգեստ շապիկի վրա հայտնաբերվել է մարդու այրան թույլ հագեցված մանր բծեր՝ 1-4 օբյեկտներ, որի թիվ 1 և թիվ 4 օբյեկտից ստացվել է գենետիկական պրոֆիլ, տվյալ գենետիկական պրոֆիլը պատկանում է մեկ մարդու, որով բացառվել է տվյալ պրոֆիլի առաջացումը Պերմյակովից: Վկայակոչված պրոֆիլների համապատասխանությունը Ավետիսյանների ընտանիքի անդամների հետ նույնպես բացառվել է: Պերմյակովից առգրավված կանաչ գույնի զինվորական նմուշի սվիտերի վրա հայտնաբերվել է մարդու մազ, որը Պերմյակովին և Ավետիսյանների ընտանիքի բոլոր անդամների պատկանելիությունը բացառել է։

Մարինե Խառատյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին