2 C
Yerevan
16 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 15.01.2021
Գլխավոր » COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 92 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Այլ Լուրեր

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 92 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 92 միլիոն 183 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 միլիոն 974 հազարից: Ապաքինվել է ավելի քան 65 միլիոն 997 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 23 մլն 386 հազար 10 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 390 հազար 126 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 10 մլն 497 հազար 470-ի, մահերինը՝ 151 հազար 578-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 8 մլն 195 հազար 637 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 204 հազար 726 մարդ: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է վարակի 3 մլն 471 հազար 53 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 22 հազար 850 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 63 հազար 370 մարդ:

Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Միացյալ Թագավորությունն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 3 մլն 164 հազար 51, մահերինը՝ 83 հազար 203:

Տասնյակում են նաև Ֆրանսիան, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 305 հազար 339 վարակվածության ընդհանուր, 56 հազար 457 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 243 հազար 255-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 2 հազար 846 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 82-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 87 հազար 706 է, որից ապաքինվել է 82 հազար 288-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 221-ը:

Նմանատիպ Հոդվածներ

COVID-19. Իմունիտետը պահպանվում է առնվազն 8 ամիս. հետազոտություն

Նատա Հարությունյան

Ամանորին ընդառաջ. ինչպե՞ս սնվել COVID-19-ի պայմաններում

Անի Գրիգորյան

Moderna-ն COVID-19-ի դեմ պատվաստանյութի 400 հազար չափաբաժին Է ոչնչացրել

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին