2 C
Yerevan
16 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 15.01.2021
Գլխավոր » Գործադիրը ցանկանում է վեց ամսով սահմանափակել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը
Այլ Լուրեր

Գործադիրը ցանկանում է վեց ամսով սահմանափակել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ կառավարությունը ցանկանում է վեց ամիս ժամկետով սահմանափակել ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի) արտահանումը: Այս մասին հարցը ներառված է կառավարության հունվարի 14-ի նիստի օրակարգում:

«Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով  ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ»,- ասված է որոշման նախագծում:

Օրենքի ընդունումը հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում`  սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի երկրի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանը:

Նմանատիպ Հոդվածներ

LME. Գունավոր մետաղների գներ

Սերինե

LME. Գունավոր մետաղների գներ. 29-05-20

Աշխեն

LME. Գունավոր մետաղների գներ. 28-05-20

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին