10 C
Yerevan
4 Մարտի, 2021
135763.2 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Քարինտակում հայտնաբերվել է զոհված կնոջ մարմին
Այլ Լուրեր

Քարինտակում հայտնաբերվել է զոհված կնոջ մարմին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի Քարինտակ գյուղում հայտնաբերվել է զոհված քաղաքացիական անձի մարմին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Քարինտակցի 58-ամյա բնակչուհու՝ Ալվարդ Թովմասյանի աճյունը որոնողական խումբը   գտել է տան բակում: Հարազատները ճանաչել են զոհված կնոջ ինքնությունը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հունվարի 13-ին որոնողական աշխատանքներ են իրականացվել նաև Թալիշի, Հադրութի և Մատաղիսի ուղղություններով, որտեղ  զոհվածների աճյուններ չեն հայտնաբերվել։ Առայսօր մարտական գործողությունների վայրերում հայտնաբերված զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց  թիվը 1230 է:Այսօր որոնումներ չեն իրականացվելու: Ադրբեջանական կողմը տեղեկացրել է, որ որոշ աշխատանքների պատճառով առայժմ հնարավոր չէ»,-հայտնեց Թադևոսյանը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին