1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136348.8 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » Ինչով էր զբաղված Արա Աբրահամյանը պատերազմի թեժ օրերին
Գլխավոր Նորություններ

Ինչով էր զբաղված Արա Աբրահամյանը պատերազմի թեժ օրերին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը վերջին շրջանում լծվել է Ռուսաստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քարոզչությանը և Փաշինյան-Պուտին-Ալիևի մոսկովյան հանդիպման ժամանակ ընդդեմ Փաշինյանի ակցիա էր կազմակերպել ՀՀ դեսպանատան առաջ, պարզվում է, պատերազմի օրերին խիստ զբաղված է եղել ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի ակցիա կազմակերպելով:

Հոկտեմբերի 9-ին կայացել է միության համագումարը, որի ժամանակ նա վերընտրվել է Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում: Ընդ որում, եղել է միակ թեկնածուն:

Նույն Աբրահամյանը, որը չի հանդգնում Պուտինին խնդրել միջամտել հայ գերիների ազատ արձակման համար, այժմ էլ ստորագրահավաք է նախաձեռնել Փաշինյանի դեմ:

Հիշեցնենք, որ ՀՀ դեսպանատան առաջ Աբրահամյանի կազմակերպած հակափաշինյանական ակցիան լայնորեն լուսաբանվեց ադրբեջանական մամուլում և, թերևս, ուրախացրեց Ալիևին:

Թ․ Մ․

Նմանատիպ Հոդվածներ

Ռուսաստանի հայերը համաձայն չեն Արա Աբրահամյանի հետ․ (տեսանյութ)

Սերինե

Ռուսաստանի հայերի միությունն աջակցում է Ծիծեռնակաբերդում «Հայ պարկ» հիմնելու նախաձեձնությանը

Աշխեն

Արա Աբրահամյանը մասնակցում է ՌԴ նախագահի հրավիրած Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին