-12 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127648 By Google Analytics 21.01.2021
Գլխավոր » Ճանապարհների զարտուղիության պատճառով գործարարներն անում են ահռելի ծախսեր. Վահան Քերոբյան
Այլ Լուրեր

Ճանապարհների զարտուղիության պատճառով գործարարներն անում են ահռելի ծախսեր. Վահան Քերոբյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ Ադրբեջանի տարածքով փոխադրումներ իրականացնելու ու Մեղրիով ճանապարհներ բացելու գաղափարի վերաբերյալ գործարարների դիտարկումների մասին հարցին։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քերոբյանը նշեց, որ գործարարների հետ ունի ամենօրյա ու ամենժամյա հանդիպումներ, վերջին հանդիպումը երեկ է կազմակերպվել։

«Այդ հարցը ես չեմ քննարկել գործարարների հետ, եթե անկեղծ ասեմ։ Ես քննարկել եմ իրենց այսօրվա խնդիրները։ Գիտեմ, որ բազմաթիվ գործարարներ կրում են ահռելի ծախսեր, երբ իրենք ապրանքն արտահանում են, օրինակ՝ Ղազախստան։ Դա կրկնակի թանկ է, քան իրականում պետք է լիներ։ Ուղղակի ճանապարհների զարտուղիության պատճառով այդպես է ստացվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նախարարը։

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան

Անի Գրիգորյան

Վահան Քերոբյանը ծանոթացել է Ագրարային համալսարանում իրականացվող բարեփոխումներին ու գիտահետազոտական աշխատանքներին

Անի Գրիգորյան

Տնտեսության երկնիշ աճ, դրամի արժեզրկում, զարգացման տեսլական. էկոնոմիկայի նախարարի հարցազրույցը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին