
«Շուտով կլինի անդրադարձ: Պարտադիր կլինեն պարզաբանումներ՝ հնչեցված բոլոր դրվագների վերաբերյալ: Կլինեն տարբեր անդրադարձեր․ քաղաքական թիմի անդամները կգրեն, իսկ կոնկրետ մարտական գործողությունների մասով, պարզաբանումներով հանդես կգան հենց գործողություններին խորապես ծանոթ և մասնակից անձինք»,- NewArmenia.am-ին այս մասին ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը խոսեց Շուշիի պաշտպանության գործողությունների մասին։ Նա մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես է Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» զորախումբը լքել Շուշին՝ չմասնակցելով մարտական գործողություններին։
Քրիստինե Աղաբեկյան